Դենիզ Բարիշ

գերմանացի ֆուտբոլիստ

Դենիզ Բարիշ (թուրքերեն՝ Deniz Barış, հուլիսի 2, 1977(1977-07-02)[1], Կամախ, Էրզինջանի մարզ, Թուրքիա), թուրք նախկին ֆուտբոլիստ, ով հանդես է եկել կիսապաշտպանի և պաշտպանի դիրքերում։ Խաղացել է նաև Թուրքիայի ազգային հավաքականում։

Դենիզ Բարիշ
Deniz Barış
Անձնական տվյալներ
Ազգությունը թուրք
Քաղաքացիությունը Թուրքիա Թուրքիա
Գերմանիա Գերմանիա
Ծննդյան ամսաթիվ հուլիսի 2, 1977(1977-07-02)[1] (46 տարեկան)
Ծննդավայր Կամախ, Էրզինջանի մարզ, Թուրքիա
Հասակ 184 սմ
Քաշ 79 կիլոգրամ
Դիրք հենակետային կիսապաշտպան
կենտրոնական պաշտպան
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ ավարտել է կարիերան
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
-1999 Գերմանիա SV Este 06/70
1999-2002 Գերմանիա Սանտկ-Պաուլի 38 (1)
2002-2004 Թուրքիա Գենչերբիրլիգի 57 (4)
2004-2010 Թուրքիա Ֆեներբահչե 102 (2)
2010-2014 Թուրքիա Անթալյասպրա 95 (2)
Ազգային հավաքական
2003-2007 Թուրքիա Թուրքիա 21 (0)
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը:

Ակումբային կարիերա խմբագրել

Դենիզ Բարիշը սկսել է իր կարիերան «SV Este 06/70» գերմանական սիրողական ակումբում։ 1999 թվականին նա պայմանագիր է կնքել Բունդեսլիգայի երկրորդ դիվիզոնում հանդես եկող «Սանտկ-Պաուլի» ակումբի հետ։ 2001 թվականի մայիսի 20-ին Դենիսը խփել է իր առաջին գոլը պրոֆեսիոնալ մակարդակով, որ հաղթանակ է պարգևել իր ակումբին «Նյուրնբերգի» դեմ արտագնա խաղում[2]։ 2000/01 մրցաշրջանի արդյունքում «Սեն Պաուլին» տեղ է գրավել Բունդեսլիգայում։ 2001 թվականի հուլիսի 29-ին Դենիսը կատարել է իր դեբյուտը գերմանական բարձրագույն լիգայում՝ փոխարինման դուրս գալով «Հերթայի» դեմ տնային խաղի վերջում[3]։

2002 թվականի ամռանը Դենիզը տեղափոխվել է թուրքական սուպերլիգայում հանդես եկող «Գենչերբիրլիգի»  ակումբ, որի կազմում անցկացրել է երկու մրցաշրջան։ 2003 թվականի ապրիլի 13-ին «Ֆեներբահչե» ակումբի դեմ խաղի վերջին րոպեին դարձել է գոլի հեղինակ, ինչի շնորհիվ մայրաքաղաքային ակումբը մրցակցի դաշտում խաղն ավարտել է ոչ-ոքի[4]։ 2004 թվականի ամռանը Դենիզը տեղափոխվել է «Ֆեներբահչե», որտեղ նա անցկացրել է 6 տարի։  Այս ընթացքում նա ակումբի կազմում երկու անգամ դարձել է Թուրքիայի չեմպիոն և հաղթել Թուրքիայի Սուպերգավաթի խաղարկությունում։ 2010 թվականին Դենիզը պայմանագիր է կնքել «Անտալյասպոր» ակումբի հետ։ 2012 թվականի հոկտեմբերի 29-ին նա խփել է իր առաջին գոլն ակումբի կազմում՝ գրավելով «Ֆեներբահչեի» դարպասը, որի հետ հանդիպումն ավարտվել է «Անթալյասպորի» անսպասելի հաղթանակով[5]։ 2013/14 մրցաշրջանի վերջում Դենիզն ավարտել է իր պրոֆեսիոնալ կարիերան։

Ձեռքբերումներ խմբագրել

  «Ֆեներբահչե»

  • Թուրքիայի չեմպիոն (1) – 2004/05, 2006/07
  • Թուրքիայի սուպերգավաթակիր (1) – 2007

  Թուրքիայի հավաքական

  • Կոնֆեդերացիաների գավաթի խաղարկության բրոնզե մեդալակիր (1) – 2003

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. «1. FC Nürnberg 1 : 2 FC St. Pauli» (անգլերեն) — www.worldfootball.net. Վերցված է 14 июля 2016-ին.
  3. «FC St. Pauli 0 : 0 Hertha BSC» (անգլերեն) — www.worldfootball.net. Վերցված է 14 июля 2016-ին.
  4. «Fenerbahçe 3 : 3 Gençlerbirliği» (անգլերեն) — www.worldfootball.net. Վերցված է 14 июля 2016-ին.
  5. «Fenerbahçe 1 : 3 Antalyaspor» (անգլերեն) — www.worldfootball.net. Վերցված է 14 июля 2016-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Դենիզ Բարիշ» հոդվածին։