Դենդրոգրամը դիագրամ է, որը ներկայացնում է ծառ։ Այս դիագրամային ներկայացման ձևը հաճախ օգտագործվում է տարբեր համատեքստերում.

  • հիերարխիկ կլաստերավորման մեջ այն ցույց է տալիս կլաստերների դասավորվածությունը համապատասխան վերլուծություններով [4]։
  • հաշվարկային կենսաբանության մեջ այն ցույց է տալիս գեների կամ նմուշների կլաստերավորումը, երբեմն էլ ջերմային քարտեզների լուսանցքում[5]։
  • Ֆիլոգենետիկայում այն ներկայացնում է կենսաբանական տարբեր միավորների միջև էվոլյուցիոն կապերը։ Այս դեպքում դենդրոգրամը կոչվում է նաև ֆիլոգենետիկ ծառ։
Հիերարխիկ/աստիճանակարգային կլաստերինգի դենդոգրամ՝ նոդերի բարձրությամբ (ստացվել է մանրէների 5S rRNA հաջորդականության տվյալներից [1] ):
Ծովային նահանգների հիերարխիկ կլաստավորման դենդոգրամի արդյունքը`մակաբույծների տեսակների առկայություն / բացակայություն հիման վրա[2]:
Կյանքի ծառի դենդրոգրամ: Այս ֆիլոգենետիկ ծառը ստացվել է Woese et al. rRNA վերլուծությունից:[3] Ներքևում գտնվող ուղղահայաց գիծը ներկայացնում է վերջին համընդհանուր նախնին (LUCA-last universal common ancestor):
RNA-Seq տվյալների ջերմային քարտեզը, որը ցույց է տալիս երկու դենդրոգրամ՝ ձախ և վերին սահմաններում :

Դենդոգրամ անունը ծագել է երկու հին հունական բառերից՝ δένδρον (déndron-դենդրոն), որը նշանակում է «ծառ», և γράμμα (grámma-գրամմա), որը նշանակում է «նկարչություն, մաթեմատիկական կերպար" [6][7]:

Կլաստերինգի օրինակԽմբագրել

Կլաստերինգի օրինակի համար ենթադրենք, որ հինգ միավորներ (ա-ե) խմբավորվել են UPGMA- ի կողմից գենետիկական հեռավորությունների մատրիցայի հիման վրա։ Հիերարխիկ կլաստերինգի դենդրոգրամը ցույց կտա հինգ նոդերի/հանգույցների մի սյունակ, որը ներկայացնում է սկզբնական տվյալները (այստեղ՝ առանձին միավորներ), իսկ մնացած հանգույցները ներկայացնում են այն կլաստերները, որոնց պատկանում են տվյալները, և դրանց հեռավորությունները (տարբերությունը)։ Միավորված կլաստերի միջև հեռավորությունը մոնոտոն է, որը մեծանում է միաձուլման մակարդակին համընթաց։ Յուրաքանչյուր նոդի բարձրությունը համամասն է դուստր նոդերի միջխմբային տարբերության արժեքին (աջ կողմում գտնվող հանգույցները ներկայացնում են անհատական դիտարկումներ՝ բոլորը զրոյական բարձրությամբ)։

ԾանոթագրություններԽմբագրել

  1. Swofford DL, Olsen GJ, Waddell PJ, Hillis DM (1996)։ «Phylogenetic inference»։ in Hillis DM, Moritz C, Mable BK։ Molecular Systematics, 2nd edition։ Sunderland, MA: Sinauer։ էջեր 407–514։ ISBN 9780878932825 
  2. «Global Diversity of Sponges (Porifera)»։ PLOS ONE։ 2012։ PMC 3338747։ PMID 22558119։ doi:10.1371/journal.pone.0035105 
  3. Woese Carl R., Kandler O, Wheelis M (1990)։ «Towards a natural system of organisms: proposal for the domains Archaea, Bacteria, and Eucarya»։ Proc Natl Acad Sci USA 87 (12): 4576–4579։ Bibcode:1990PNAS...87.4576W։ PMC 54159։ PMID 2112744։ doi:10.1073/pnas.87.12.4576 
  4. Everitt Brian (1998)։ Dictionary of Statistics։ Cambridge, UK: Cambridge University Press։ էջ 96։ ISBN 0-521-59346-8 
  5. Wilkinson Leland, Friendly Michael (May 2009)։ «The History of the Cluster Heat Map»։ The American Statistician 63 (2): 179–184։ doi:10.1198/tas.2009.0033 
  6. Bailly Anatole (1981-01-01)։ Abrégé du dictionnaire grec français։ Paris: Hachette։ ISBN 2010035283։ OCLC 461974285 
  7. Bailly Anatole։ «Greek-french dictionary online»։ www.tabularium.be։ Վերցված է հոկտեմբերի 20, 2018