Դեմքի ճանաչումը առողջապահության ոլորտում

Դեմքի ճանաչումը տեխնոլոգիա է, որը վերլուծում է մարդու դեմքի առանձնահատկությունները՝ ինքնությունը հաստատելու, տեղեկատվություն տրամադրելու և հազվագյուտ գենետիկ հիվանդությունների ախտորոշման հարցում օգնելու համար։ Դեմքի ճանաչումը հիմնված է կենսաչափական մեթոդի վրա, որը եզակիորեն նույնականացնում է մարդուն՝ գնահատելով նրա ֆիզիկական կամ վարքային հատկանիշների պահպանված տվյալները՝ հիմնվելով տվյալ անձի ներկայիս վիճակի վրա։ Ֆիզիկական հատկանիշների օրինակներ են մատնահետքերը, ԴՆԹ-ն, ցանցաթաղանթները և նույնիսկ մարմնի հոտը։ Վարքագծային հատկանիշի օրինակներ են ժեստերը և ձայնը։ Դեմքի ճանաչման համակարգերի մեծ մասն այսօր 2D սկաներներ են, որոնք օգտագործում են տեսախցիկներ՝ մարդու դեմքի ֆիզիկական գծերը գրանցելու համար։ Դեմքի կետերը կամ դեմքի հետքերը գրվում են տվյալների բազայում՝ եզակի թվային կոդով, որը կապված է անձի ինքնության հետ։ Դեմքի ճանաչման այսօրվա առաջընթացն այժմ ապահովում է դեմքի 3D ճանաչում, որն օգտագործում է 3D տեսախցիկներ՝ դեմքի հետքեր ստեղծելու համար՝ ֆիքսելու աչքերի, քթի և բերանի խորությունն ու ուրվագիծը։ Դեմքի ճանաչման 3D համակարգը վստահելի նույնականացման համակարգ է, որը հնարավոր չէ խաբել՝ օգտագործելով այլ անձի դեմքը։

Խելացի հայելիներ խմբագրել

 
Խելացի հայելի

«Հայելի, հայելի, արդյոք ես առողջ եմ»։ Համատեղելով FRT-ն թվացյալ պարզ հայելու մեջ ներկառուցված տեսախցիկով և գոյություն ունեցող տեխնոլոգիաներով, ինչպիսիք են Skin Vision-ի մաշկի անալիզը և Nuralogix-ի տրանսդերմալ օպտիկական պատկերման տեխնիկան՝ չափելու արյան ճնշումը և սթրեսի մակարդակը, արագ սկանավորումը կարող է շատ բան բացահայտել՝ պարզապես նայելով ձեր սեփական արտացոլմանը (կամ հարցնելով ձեր հայելուն)։ Նման խելացի հայելին կարող է խորհուրդ տալ ձեզ ստուգել ձեր այտի նոր խալը, խորհուրդ տալ մեդիտացիա անել, եթե ձեր սթրեսի մակարդակը սովորականից բարձր է և ձեզ ուղղորդել բժշկի, եթե ձեր արյան ճնշման աննորմալ տատանումներ կան[1]։

Խելացի հայելիները առողջապահության ոլորտի մասնագետների համար խմբագրել

FRT-ն կարող է օգտագործվել նաև հենց բուժաշխատողների բարեկեցության համար։ Medscape-ի 2019 թվականի զեկույցը ցույց է տվել, որ բժիշկների 44%-ը զգում է գերլարվածություն, 11%-ն ունի խոսակցական դեպրեսիա, իսկ 4%-ը տառապում է կլինիկական դեպրեսիայից։ Դրանք կարելի է ճանաչել դեմքի վերլուծության միջոցով և հետագայում լուծել, օրինակ՝ առաջարկելով սթրեսը թեթևացնող միջոցներ, ինչպիսիք են յոգան կամ նույնիսկ արձակուրդները, նախքան դրանց լուրջ ազդեցությունը բուժաշխատողների առողջության վրա[2]։

Դեմքի ճանաչումը հիվանդությունների ախտորոշման մեջ խմբագրել

[3] Դեմքի ճանաչումն օգնում է հետազոտողներին ախտորոշել որոշ հազվագյուտ գենետիկ հիվանդություններ սկանավորելով միայն հիվանդի դեմքի նկարը։ Մարդկային գենոմի հետազոտությունների ազգային ինստիտուտի (NHGRI) հետազոտողները հաջողությամբ օգտագործել են դեմքի ճանաչման ծրագրակազմ՝ աֆրիկացիների, ասիացիների և լատինաամերիկացիների մոտ հազվագյուտ գենետիկ հիվանդություն ախտորոշելու համար։ 22q11.2 ջնջման սինդրոմ հիվանդությունը, որը նաև հայտնի է որպես ԴիՋորջի համախտանիշ և վելոկարդիոֆասիալ համախտանիշ, հանդիպում է 6000 երեխայից է 1-2-ի մոտ։ Այս համախտանիշը քրոմոսոմային խանգարում է, որը ազդում է մարմնի մի քանի համակարգերի ամբողջական զարգացման վրա և կարող է նաև առաջացնել սրտի արատներ, վատ իմունային համակարգ, քիմքի ճեղքվածք և արյան մեջ կալցիումի ցածր մակարդակ։ ԴիՋորջի համախտանիշի բուժումը չկա, սակայն դեմքի ճանաչման ծրագրաշարի միջոցով վաղ հայտնաբերումը կարող է կյանքեր փրկել այնպիսի բուժումներով, ինչպիսիք են վիրահատությունը, սննդային հավելումները և ցողունային բջիջների փոխպատվաստումը[4][5]։

Գրականություն խմբագրել

  • ''What Are Important Ethical Implications of Using Facial Recognition Technology in Health Care'', Nicole Martinez-Martin (անգլերեն)
  • ''Use of Facial Recognition Technology for Medical Purposes: Balancing Privacy with InnovationPepp'', L. Rev. (անգլերեն)
  • ''ИСКУССТВЕННЫЕ НЕЙРОННЫЕ СЕТИ В СУДЕБНО-МЕДИЦИНСКОЙ ИДЕНТИФИКАЦИИ ЛИЧНОСТИ'',О. И. Косухина , Ю. П. Шакирьянова (ռուսերեն)
  • ''ДЕТЕКТИРОВАНИЕ И РАСПОЗНАВАНИЕ ЛИЦ'' ,С. Д. Фадеев, О. И. Наранович (ռուսերեն)
  • ''Applications médicales de l’intelligence artificielle : opportunités & challenges'',M.Durand A.Shaikh M.Billi E.Lechevallieр (ֆրանսերեն)

Արտաքին հղումներ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Miroirs connectés et intelligents: les dernières innovations» (ֆրանսերեն).
  2. «Samitivej Hospital in Bangkok, Thailand» (անգլերեն).
  3. https://omnicomhealthgroup.com/. {{cite web}}: Missing or empty |title= (օգնություն)(անգլերեն)
  4. «The Medical Futurist». The Medical Futurist (անգլերեն).
  5. «Как умные технологии в медицине помогают реже и «дешевле» болеть» (ռուսերեն). Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ նոյեմբերի 7-ին.