Դեմիան. Էմիլ Զինքլերի երիտասարդության պատմություն, Հերման Հեսսեի դաստիարակչական վեպերից (գերմ.՝ Bildungsroman), որն առաջին անգամ հրատարակվել է 1919թ., իսկ նախաբանն ավելացվել է 1960թ.: Դեմիանն առաջին անգամ հրատարակվել է Էմիլ Զինքլերի՝ պատմությունը պատմողի անվան տակ, իսկ ավելի ուշ բացահայտվել է, որ հեղինակը Հեսսեն է։

Դեմիան. Էմիլ Զինքլերի երիտասարդության պատմությունը
գերմ.՝ Demian
First edition (German)
ՀեղինակՀերման Հեսսե
Տեսակգրական ստեղծագործություն
Ժանրփիլիսոփայական վեպ և երևակայական նովել
Բնօրինակ լեզուԳերմաներեն
Ստեղծման տարեթիվ1919
Էջեր214 (հայերեն)
ՆախորդKnulp?
ԵրկիրԳերմանիա
ՀրատարակիչFischer Verlag
Հրատարակման տարեթիվ1919
Թարգմանիչ հայերենԱշոտ Ալեքսանյան
Հրատարակում հայերենՔյուրքչյան, 2017
OCLC40739012

Սյուժե խմբագրել

Էմիլ Զինքլերը մի երիտասարդ է, ով մեծացել է միջին խավի ընտանիքում։ Էմիլի ողջ գոյությունը նման է երկու աշխարհների միջև պայքարի՝ պատրանքի աշխարհի (կապված հինդուիստական Մայա (պատրանք) գաղափարի հետ) և իրական՝ հոգևոր ճշմարտության աշխարհի։ Պատմության ընթացքում ուղղորդվելով իր առեղծվածային դասընկերոջ՝ Մաքս Դեմիանի կողմից՝ նա հեռանում և ընդվզում է առերևույթ աշխարհի իդեալների դեմ, և ի վերջո հասնում է ինքնադրսևորմանն ու իր անձի կայացմանը։

Հերոսներ խմբագրել

  • Էմիլ Զինքլերը վեպի գլխավոր հերոսն է։ Զինքլերը մոլորվել է այն գաղափարների շուրջ, թե ինչ է իր կյանքը, և թե ինչ է այն լինելու, և ողջ վեպի ընթացքում ուղղորդող է փնտրում։ Նա մշտապես որևէ ավելի մեծ կերպարի կողմից հաստատման կարիք է զգում և ուղղորդողներ է տեսնում այնպիսի կերպարների մեջ, ինչպիսիք են Պիստորիուսը, Դեմիանն ու Էվան։
  • Զինքլերի մայրն ու հայրը խորհրդանշում են ապահովություն, որի գրկում Զինքլերը սկզբում ապաստան է գտնում, Բայց որի դեմ նա ի վերջո ընդվզում է։
  • Ֆրանց Քրոմերն անկարգ անձնավորություն է, ում գործադրած հոգեբանական ճնշումն ու տանջանքը Զինքլերին մղում են դեպի Դեմիանը։
  • Մաքս Դեմիանը Զինքլերի մանկության ընկերն է՝ նրա ուղղորդողը։ Նա Զինքլերին տանում է դեպի կայացում՝ ասես լինելով նրա «պահապան ոգին»։
  • Ալֆոնս Բեքը գիշերօթիկի ամենատարիքավոր սանն է, ով Զինքլերին վերաբերվում էր «ծաղրանքով ու հորեղբոր պես»։ Բեքը ևս մի փոքր ուղղորդողի առաքելություն է կատարում՝ նրան ծանոթացնելով ալկոհոլի սքանչալիքների ու որոգայթների հետ։
  • Պիստորիուսը ծխական քահանա է, երգեհոնահար տեղական եկեղեցում, և Զինքլերի ժամանակավոր ուղղորդիչը։ Նա Զինքլերին սովորեցնում է նայել ներս՝ սեփական հոգու մեջ։
  • Ֆրաու Էվան Մաքս Դեմիանի մայրն է։ Էվան Զինքլերի համար դառնում է կյանքի կատարյալ մարմնավորողը՝ նախ նրա նկարներում ու տեսիլքներում, և ապա՝ որպես անձ՝ իր կերպարով։

Յունգի ազդեցությունը խմբագրել

Սկսած առնվազն 1914թ. (եթե ոչ 1909թ.)՝ Հեսսեն տարված էր  հոգեվերլուծությամբ, որը զարգացում էր ապրում՝ տարածվելով գերմանական մտածողության մեջ։ 1910-ական թթ. Հեսսեն զգաց, որ իր հոգեբանական դժվարությունները, որոնք, սկսած երիտասարդ տարիքից, տանջանքի պատճառ են եղել, պետք էր լուծել հոգեթերապիայի միջոցով։ 1916-17թթ. նա անցավ հոգեվերլուծության բուժման կուրս դոկտոր Ժոզեֆ Լանգի հետ, ով Կարլ Յունգի աշակերտն էր։ Լանգի հետ նրա կապից, և ավելի ուշ՝ 1921 թ., Յունգի հետ հոգեվերլուծություն անցնելուց հետո Հեսսեն խիստ հետաքրքրվեց յունգյան վերլուծությամբ և մեկնաբանությամբ։ Դեմիանը լի է  յունգյան օրինակներով ու սիմվոլիկայով։ Բացի այդ հոգեվերլուծությունը թույլ տվեց Հեսսեին նաև բացահայտել այն հոգեբանական խնդիրները, որոնք նա ունեցել է երիտասարդ տարիքում, այդ թվում՝ ներքին լարվածությունը, որն առաջացել էր իր սեփական  ինստինկտների և իր ծնողների խիստ խրատատվության բախման հետևանքով։ Նման թեմաները տեղ են գտել Հեսսեի վեպում՝ որպես կիսաինքնակենսագրական մտորումներ յունգյան փիլիսոփայության՝ իր սեփական բացահայտման վերաբերյալ[1]։

Թեմաներ խմբագրել

Բախում երկատվածության հետ խմբագրել

Հիմնական թեմաներից մեկը հակադիր ուժերի գոյությունն է, և միաժամանակ երկուսի անհրաժեշտության գաղափարը։

Հոգևոր լուսավորություն խմբագրել

Վեպը կառուցված է գնոստիցիզմի գաղափարի շուրջ, մասնավորապես՝ Աբրաքսաս Աստծու՝ արտացոլելով Կարլ Յունգի հոգեբանության ազդեցությունը։  Ըստ Հեսսեի՝  վեպը յունգյան ինդիվիդուացիայի պատմություն է՝ դեպի անգիտակցականը թափանցելու գործընթաց։

Կանայք «Դեմիան»-ում խմբագրել

Կանայք էական դեր են խաղում Դեմիան-ում ՝ ըստ յունգյան մեկնաբանության։ Սկզբում Զինքլերն ուղղվում է դեպի մայրն ու քույրերը, և անգամ դեպի սպասուհին։ Քանի դեռ դպրոցում էր, նա տեսնում է մի գեղեցիկ կնոջ, որին կոչում է Բեատրիչե, և վեպի վերջում, երբ Զինքլերը պատանի է, նա բացահայտում է Դեմիանի մորը՝ Ֆրաու Էվային։ Այս կանայք պատմության մեջ էական դեր չեն խաղում, բայց Հեսսեն նրանց օգտագործում է սիմվոլիկ կերպով՝ արտացոլելով Զինքլերի մտքի խորությունը։

Սիմվոլներ խմբագրել

Աստված Աբրաքսաս խմբագրել

Գնոստիկական աստվածություն Աբրաքսասը ողջ երկի մեջ օգտագործվում է որպես խորհրդանիշ՝ իդեալականացնելով աշխարհի բարու և չարի փոխկապվածությունը։ Դեմիանը պնդում է, որ Եհովան՝ հրեական Աստվածը,  իրականում Աստծու միայն մեկ կողմն է. նա իշխում է այն ամենի վրա, ինչ բարերար է, բայց աշխարհն ունի մեկ այլ կողմ ևս, և անսահման Աստվածը պետք է ընդգրկի աշխարհի երկու կողմն էլ։ Աբրաքսասի սիմվոլը հայտնվում է որպես մի թռչուն՝ ձվից կամ երկրագնդից դուրս գալիս։

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Timms, Edward (1990). Peter Collier and Judy Davies (ed.). Modernism and the European Unconscious. Oxford: Polity Press. ISBN 0-7456-0519-2.

Գրականության ցանկ խմբագրել