Դեղթափ, Ագտաղ, Աղդայի լեռ, Աղդաղ, Աղտայի լեռ, Դեղտաբ, Թուղատ, Սպիտակ լեռ, լեռ Հայկական լեռնաշխարհում՝ Բյուրակն բարձրավանդակի հյուսիսային մասում։ Հարավում միանում է Խալիաս լեռանը, իսկ արևելքում հասնում է մինչև Արածանիի հովիտը։ Կրաքարային է, սպիտակ տեսքով (այստեղից էլ նրա անվանումը)։ Բուսականությունը շատ աղքատ է, խիստ սակավաջուր։ Բարձրությունը մոտ 1900 մետր է[1]։

Դեղթափ
Տեսակլեռ
Երկիր Թուրքիա
Աշխարհագրական
տեղադրություն
Բյուրական բարձրավանդակ
Բարձրությունը ծովի մակարդակիցմոտ 1900 մետր

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Հակոբյան Թ. Խ., Մելիք-Բախշյան Ստ. Տ., Բարսեղյան Հ. Խ., Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան, հ. 2 [Դ-Կ] (խմբ. Մանուկյան Լ. Գ.), Երևան, «Երևանի Համալսարանի Հրատարակչություն», 1986, էջ 74 — 992 էջ։