Դելաֆոնդիոզ
Դելաֆոնդիոզ, միասմբակավորների (հիմնականում՝ 1–3 տարեկան ձիերի) հիվանդությունների հարուցիչները Strongylidae ընտանիքի Delafondia vulgaris կլոր որդերն են, որոնք մակաբուծվում են հաստաղիի լուսանցքում, թրթուրների փուլում՝ միջընդերքային զարկերակների անոթալայնանքի (անևրիզմ) թրոմբներում և նրանց ճյուղավորումներում։ Վարակվում են դելաֆոնդիոզ 306 թրթուրներով ախտահարված ջուր խմելով կամ կերեր ուտելով։
Ախտանշաններ
խմբագրելԱխտանշանները` տենդ, աղիների ուժգին գալարակ ծկանք, սակավարյունություն, կերից հրաժարում։ Թրթուրներով ախտահարվելիս առաջային միջընդերային զարկերակի թրոմբոէմոլային խիթեր, ծանր ընթացքի դեպքում կենդանին սատկում է։
Ախտորոշում
խմբագրելԱխտորոշումը կղանքում 3-րդ փուլի թրթուրների հայտնաբերում։
Բուժում
խմբագրելԲուժումը կերի հետ ֆենոթիազին, 10%-անոց մեբենվետգրանուլյատ, նիլվերմ, ֆենբենդազոլ։
Կանխարգելում
խմբագրելԿանխարգելումը ձիերի ճիճվաթափություն գարնանը և արածեց մանսեզոնում,արոտավայրի հերթափոխում, գոմաղբի վարակազերծում։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է «Գյուղատնտեսական հանրագիտարանից», որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում-Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ |