Դարբնոցադրոշմիչ արտադրություն

Դարբնոցադրոշմիչ արտադրություն, ծանր մեքենաշինության ճյուղ, արտադրում է տարբեր մետաղական շինվածքներ՝ կռմամբ, դրոշմամբ, մամլմամբ։ Դարբնոցադրոշմիչ արտադրության մեթոդները հիմնված են որոշակի պայմաններում նյութերի պլաստիկ ձևափոխության՝ արտաքին ուժերի ազդեցությունից առանց քայքայվելու իրենց ձևը փոխելու հատկության վրա։ Դարբնոցադրոշմիչ արտադրության եղանակներն արժեքավոր են նրանով, որ մշակման ժամանակ նախապատրաստուկները ձևափոխվում են մետաղի վերաբաշխման միջոցով և ոչ թե ավելցուկի հեռացման հաշվին, ինչպես դա կատարվում է մետաղները կտրումով մշակելիս։ Այսպիսով խիստ կրճատվում են մնացուկները, միաժամանակ բարձրանում է նյութի ամրությունը։ Մետաղների ճնշումով մշակումը օգտագործվում է պատասխանատու մեքենամասերի պատրաստման համար։ Օրինակ, ինքնաթիռի մասերի մինչն 80-90%-ը, ավտոմոբիլինը՝ մինչև 85%-ը (ընդհանուր զանգվածի) պատրաստվում են դրոշմումով։ Նայած մշակվող նախապատրաստուկի տեսակին (գլոցուկ, ձուլուկ, թիթեղ և այլն), օգտագործվող սարքավորմանը (մամլիչ, մուրճ), ինչպես նաև կիրառվող տեխնոլոգիային, տարբերում են դարբնոցադրոշմիչ արտադրության հետևյալ տեսակները՝ կռում (մեծ մասամբ տաքացումով), ծավալայիև և թիթեղային դրոշմում (տաք և սառը), մամլում (գլխավորապես, տաքացումով)։

Տես նաև խմբագրել

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 3, էջ 313