Դատահոգեբանական փորձաքննություն

Դատահոգեբանական փորձաքննությունը (ԴՀՓ), փորձագիտական հետազոտության ինքնուրույն տեսակ, որն իր զարգացման ընթացքում անցել է բարդ ճանապարհ՝ սկսած փորձարարական հոգեբանության տվյալները իրավաբանական գիտություն ներմուծելուց, հարմարեցնելուց մինչև ԴՀՓ տեսության ստեղծումը, որն իրականացվում է 1960-ականներից մինչ օրս։

Ներածություն խմբագրել

Թե քրեական, թե քաղաքացիական գործերով ճշմարտությունը պարզելու համար դատական մարմիններին անհրաժեշտ են արժանահավատ, օբյեկտիվ տվյալներ, փաստեր, որոնք կարող են պարունակվել կասկածյալների, տուժողների, վկաների ցուցմունքներում, իրեղեն ապացույցներում, փորձագետների եզրակացություններում և այլն։ Սակայն սույն աշխատության մեջ մենք կանդրադառնանք միայն քրեական գործերով վարույթներում նշանակվող, տարվող ԴՀՓ առանձնահատկություններին և կիրառմանը։ ԴՀՓ նշանակվում է այն դեպքերում, երբ փորձաքննության ուղարկվող մարդկանց հոգեկան առողջությունը կասկած չի առաջացնում քննչական մարմինների մոտ կամ էլ հաստատված է դատահոգեբուժական փորձաքննության (ԴՀԲՓ) եզրակացությամբ, որից էլ պարզ է դառնում, որ ԴՀՓ-ն տրամաբանորեն հաջորդում է ԴՀԲՓ-ին, կամ էլ որոշ դեպքերում անց է կացվում վերջինիս զուգահեռ։ Այս առումով պետք է նշել նաև ևս մի կարևոր փաստ, այն որ ԴՀՓ դեպքում որպես էքսպերտ հանդես է գալիս հոգեբանը, չնայած այն բանի որ դրանում կարող է մասնակցություն ունենալ նաև հոգեբույժ[1]։

ԴՀՓ-ն թույլ է տալիս ստանալ տվյալներ որոնք թույլ են տալիս ճիշտ, համարժեք հասկանալ և գնահատել մարդկանց հոգեկան հատկությունների, նրանց հոգեկան գործունեության առանձնահատկությունները։ Այն դեպքերում, երբ տուժողների, վկաների, մեղադրյալների ցուցմունքները կասկած են հարուցում ճշգրտության առումով, ապա փորձագետ հոգեբանների եզրակացությունները խիստ կարևորվում են։

ԴՀՓ նշանակվում է քննիչի կամ դատարանի որոշմամբ։ Փորձագետ որպես ընտրվում են այն անձինք, ովքեր հանդիսանում են մասնագետ հոգեբաններ, ունեն որոշակի համապատասխան պրակտիկ և տեսական փորձ։

ԴՀՓ իրավասությունների շրջանակը բավականին լայն է, սակայն ստորև ներկայացնենք դրանց մի մասը միայն.

  1. Ծնողավարման կարողությունների գնահատման համար,
  2. Հոգեբանական բռնության/վնասի ստուգման համար,
  3. Կասկածյալների, մեղադրյալների, վկաների և տուժողների համապատասխան ընդունակությունը ստուգելու համար,
  4. Սեռական հանցագործությունների գծով հոգեպես առողջ տուժողների ընդունակությունը՝ ճիշտ ընկալելու իրենց հետ կատարված գործողությունների բնույթն ու նշանակությունը,
  5. Հակաօրինական գործողություններ կատարելու պահին կասկածյալի/մեղադրյալի մոտ աֆեկտի կամ այլ հուզական վիճակների առկայությունը-բացակայությունը, և այլն։

Գրականություն խմբագրել

  1. Արզումանյան Ս., Գրին Է. Իրավաբանական հոգեբանություն, Երևան, Զանգակ-97, 2004։
  2. Сафуанов Ф.С. Судебно-психологическая экспертиза в уголовном процессе։ Научно-практическое пособие. — М.։ Гардарика, Смысл, 1998.
  3. Դատահոգեբանական ծառայություններ Արխիվացված 2014-08-31 Wayback Machine

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Сафуанов Ф.С. Судебно-психологическая экспертиза в уголовном процессе: Научно-практическое пособие. — М.: Гардарика, Смысл, 1998.