Դավիթ և Խանդութ
«Դավիթ և Խանդութ», «Սասնա ծռեր» ժողովրդական վեպի Դավթի ճյուղի մի հատվածը, որն ընդգրկում է Դավթի ամուսնության, Փոքր Մհերի ծննդի, Դավթի մահվան հետ կապված միջադեպերը։ Հաջորդում է Մսրա Մելիքի դեմ Դավթի տարած հաղթանակին։ Վեպի հայտնի պատումների մի մասը վերջանում է այդ հաղթանակով, այսինքն՝ դրանք չունեն «Դավիթ և Խանդութ» հատվածը։ Հիմնականում դա Դավթի ճյուղի բաղկացուցիչ, պարտադիր, միջադեպերով հարուստ հատվածներից է։
Դավիթ և Խանդութ | |
---|---|
Լեզու | հայերեն |
Կերպար(ներ) | Սասունցի Դավիթ, Փոքր Մհեր, Մսրա Մելիք |
Տես նաև
խմբագրելԱյս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 3, էջ 304)։ |