Վիքիպեդիայում կան հոդվածներ Ռոստոմյան ազգանունով այլ մարդկանց մասին։

Դավիթ Հարությունի Ռոստոմյան (1820, Թիֆլիս, Վրացական նահանգ, Ռուսական կայսրություն - հոկտեմբերի 16, 1869(1869-10-16)[1], Բաքու, Ռուսական կայսրություն), բժիշկ, հասարակական գործիչ։

Դավիթ Ռոստոմյան
Ծնվել է1820
ԾննդավայրԹիֆլիս, Վրացական նահանգ, Ռուսական կայսրություն
Մահացել էհոկտեմբերի 16, 1869(1869-10-16)[1]
Մահվան վայրԲաքու, Ռուսական կայսրություն
ԿրթությունՄոսկվայի կայսերական համալսարան
Մասնագիտությունբժիշկ և հասարակական գործիչ

Կենսագրություն խմբագրել

Մոսկվայի համալսարանի բժշկական ֆակուլտետն ավարտելուց (1842) հետո աշխատել է Նուխիի գավառում, 1843 թվականին տեղափոխվելով Շամախիի գավառ՝ հաջողությամբ պայքարել է այդ շրջանում տարածված տարափոխիկ հիվանդությունների (խոլերա) դեմ։ 1849 թվականից եղել է Շամախիի (1859 թվականից՝ Բաքվի) նահանգային բժշկի օգնական, 1864 թվականից մինչև կյանքի վերջը՝ նահանգային բժիշկ։ Մասնակցել է Բաքվի հայոց մարդասիրական ընկերության հիմնադրմանը, եղել դրա նախագահն ու գանձապահը։ Բժշկական և հասարակական աշխատանքին զուգընթաց, զբաղվել է նաև գրական գործունեությամբ։ Ռոստոմյանի «Տեղագրութիւն Բաքուայ» ուսումնասիրությունը («Կովկաս»,1847, N7) նվիրված է Բաքվի պատմությանը, աշխարհագրությանը և բնական հարստություններին, քաղաքի բժշկասանիտարական խնդիրներին։ 1862 թվականին Թիֆլիսում լույս տեսած «Հասարակաց բժշկականութիւն» աշխատության մեջ արծարծել է տարափոխիկ հիվանդությունների դեմ պայքարելու, մարդու և բնության փոխհարաբերության հարցեր, անդրադարձել մարդու կյանքում ջրի դերին։

Ծանոթագրություններ խմբագրել

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։