Դավիթ Մուշեղյան

հայ կիթառահար, կոմպոզիտոր

Դավիթ Զոհրաբի Մուշեղյան (փետրվարի 5, 1968(1968-02-05), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ ռոք երաժիշտ, կոմպոզիտոր։ Ոստան Հայոց խմբի կիթառահար։

Դավիթ Մուշեղյան
Ծնվել էփետրվարի 5, 1968(1968-02-05) (56 տարեկան)
Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Երկիր ԽՍՀՄ և  Հայաստան
ԺանրերՀայկական ռոք
Մասնագիտությունկիթառահար և կոմպոզիտոր
Գործիքներկիթառ և վոկալ
Գործունեություն1986-ից
ԱշխատավայրՈստան Հայոց
ԿրթությունՀԱՊՀ
ԿապվածՈստան Հայոց

Կենսագրություն խմբագրել

Ծնվել է 1968 թvվականի փետրվարի 5-ին Երևանում` շինարար-ինժեների և ուսուցչուհու ընտանիքում։

  • 1974 թվականին ընդունվել է Երևանի № 30 միջնակարգ դպրոցը,
  • 1977 թվականին տեղափոխվել № 25 դպրոց։
  • 1976 թվականից սովորել է № 10 երաժշտականդպրոցում` թավջութակի դասարանում։
  • 1983 թվականին համադասարանցիների հետ հիմնել է «Կարճ միացում» խումբը։
  • 1984 թվականին ընդունվել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտի միեքենաշինության ֆակուլտետը։
  • 1986-1988 թվականներին ծառայել է Սովետական բանակում։
  • 1991 թվականից «Ոստան Հայոց» ռոք-խմբի կիթառահարն է։
  • 2000 թվականին տեղափոխվում է Մոսկվա[1]։
  • 2013 թվականին վերադառնում է Հայաստան։
  • Այսօր նվագում է Ֆորշի հետ Ռե-մինոր խմբում։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Baghdasaryan, Aram. «AV Production - Դավիթ Մուշեղյան». avproduction.am. Արխիվացված է օրիգինալից 2023 թ․ մայիսի 30-ին. Վերցված է 2017 թ․ փետրվարի 5-ին.