Դավիթ Ծարեցու շարժում, շարժում, որը ծավալել էր Ջերմուկ բերդի Ծար գյուղի մոտ ապրող մի մարդ՝ Դավիթ Ծարեցին, որը 1250 թվականին սկսում է քարոզել ժողովրդի մեջ, որ ինքը Աստծուց օժտված է հիվանդներ բուժելու։ Շարժումը ծավալվում է, քանի որ աշխարհիկ ֆեոդալներից բացի, ժողովրդին կեղեքում էին նաև հոգևոր ֆեոդալները։ Դավթի մասին պատմում է Կիրակոս Գանձակեցին։ Դավիթը մի փայտյա խաչ է կանգնեցնում եկեղեցու դռան առաջ՝ ի նշան «հրաշագործությունների»։ Դրանից հետո Հայաստանի տարբեր շրջաններից նրա մոտ են սկսում հավաքվել բազմաթիվ մարդիկ։ Նրանք լսում են Դավթի քարոզները, հավատում նրան և երես դարձնում այն հոգևորականներից, որոնք թշնամաբար էին տրամադրված Դավթի հանդեպ։

Շարժման ընթացքը

խմբագրել

Կիրակոս Գանձակեցին, ինչպես նաև բարձրաստիճան հոգևորականները փորձում են ցրել շարժումը, հեռացնելԴավթի շուրջ համախմբվածներին, ձերբակալել նրանց, սակայն ժողովուրդը, ըմբոստանում է Դավթին ձերբակալել ցանկացող հոգևորականների դեմ և հարձակվում նրանց վրա՝ ցանկանալով սպանել նրանց։ Եպիսկոպոսն ու մյուս հոգևորականները հազիվ են ազատվում ժողովրդի ցասումից և հեռանում են։ Սակայն Դավիթ Ծարեցու կողմնակիցներից ոմանք օժանդակում են հոգևորականներին, որոնք կարողանում են ձերբակալել նրան և արտաքսել իր հայրենի Գառնի գյուղը, իսկ հավաքված ժողոուրդը ցրվում է։

Շարժման նշանակություն

խմբագրել

Դավիթ Ծարեցու շարժումը կարևոր երևույթ էր, որովհետև այն դրսևորում էր ժողովրդի դժգոհությունը սեփական շահագործողների դեմ։ Դավիթ Ծարեցին բարձրացնում էր Հայոց պետականության գաղափարը՝ հայտարարելով, որ իր որդիներից մեկը կլինի Հայոց թագավոր, իսկ մյուսը՝ կաթողիկոս[1]։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. Հայ ժողովրդի պատմություն, Ժամկոչյան, Երևան, 1975