Դավիթ Ա Արամոնեցի
Դավիթ Ա Արամոնեցի (ծ. թ. անհայտ, գ. Արամոնք (այժմ՝ գ. Արամուս, Հայաստանի Կոտայքի մարզում) – 741, Արամոնք, թաղվել է Արամոնքի հայրապետանոցում), Ամենայն հայոց կաթողիկոս 728 թ-ից առ 741 թ։ Կաթողիկոսական գահին Դավիթ Ա Արամոնեցուն նախորդել է Հովհաննես Գ Օձնեցին, հաջորդել՝ Տրդատ Ա Ոթմսեցին։ Դառնալով կաթողիկոս՝ տեղափոխել է իր նստավայրը Դվինից հայրենի գյուղ՝ Արամուս, որտեղ կառուցել է եկեղեցի և հայրապետանոց։ Նրա հայրապետության շրջանն աչքի չի ընկել նշանավոր գործերով, ուստի և չի արժանացել պատմիչների առանձնակի ուշադրությանը[1]։
Դավիթ Ա Արամոնեցի | |
---|---|
Ծնվել է | անհայտ |
Մահացել է | 741 |
Մասնագիտություն | քահանա |
Զբաղեցրած պաշտոններ | Ամենայն Հայոց Կաթողիկոս |
ՀղումներԽմբագրել
- ↑ «Արխիվացված պատճենը»։ Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ նոյեմբերի 26-ին։ Վերցված է 2010 թ․ մարտի 7
Արտաքին հղումներԽմբագրել
Նախորդող՝ Հովհաննես Գ Օձնեցի |
Կաթողիկոս 728–741 |
Հաջորդող՝ Տրդատ Ա Ոթմսեցի |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 3, էջ 300)։ |