Դավիթ Ավետիսյան (իրավաբան)
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Դավիթ Ավետիսյան (այլ կիրառումներ)
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Ավետիսյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Դավիթ Զաքարի Ավետիսյան (օգոստոսի 25, 1951, Զովունի, Հայաստան - հոկտեմբերի 28, 2020[1][2]), ՀՀ պետական գործիչ, ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատի նախկին նախագահ, իրավաբանական գիտությունների թեկնածու, դոցենտ[3]։
Դավիթ Ավետիսյան | |
---|---|
Ծնվել է | օգոստոսի 25, 1951 |
Ծննդավայր | Զովունի, Հայաստան |
Մահացել է | հոկտեմբերի 28, 2020 (69 տարեկան) |
Քաղաքացիություն | Հայաստան |
Կրթություն | ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետ |
Գիտական աստիճան | իրավաբանական գիտությունների թեկնածու |
Պարգևներ և մրցանակներ |
Կրթություն
խմբագրել- 1978 թ. ավարտել է ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետը։
- 1985-1989 թթ. հեռակայել է Տաշքենդի համալսարանի իրավաբանական ֆակուլտետի ասպիրանտուրայում։
Աշխատանքային գործունեությունը
խմբագրել- 1974-1978 թթ. - ՀԼԿԵՄ Նաիրիի շրջկոմի առաջին քարտուղար։
- 1980-1982 թթ. - ՀԿԿ Նաիրիի շրջկոմի բաժնի վարիչ։
- 1982-1991 թթ. - Նաիրիի շրջանի ժողդատարանի դատավոր։
- 1991-1998 թթ. - ՀՀ Գերագույն դատարանի անդամ։
- 1998-2007 թթ. - ՀՀ Վճռաբեկ դատարանի քրեական պալատի դատավոր։
- 2008 թվականի հունվարի 1-ից ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատի նախագահ։
- 1998-2005 թթ. - ՀՀ Արդարադատության խորհրդի անդամ։
- 2003-2008 թթ. - ՀՀ դատավորների միության փոխնախագահ։
Մահացել է 2020 թվականին։
Պարգևներ և կոչումներ
խմբագրել- Իրավաբանական գիտությունների թեկնածու, դոցենտ։
- Հայաստանի Հանրապետության վաստակավոր իրավաբան։
- 2013 թ. պարգևատրվել է Մխիթար Գոշի մեդալով[4]։
Հեղինակ է 5 մենագրությունների և գիտական 12 հոդվածների։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ https://www.aravot.am/2020/10/28/1147282/
- ↑ https://iravaban.net/298845.html
- ↑ «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ փետրվարի 14-ին. Վերցված է 2021 թ․ փետրվարի 7-ին.
- ↑ Մխիթար Գոշի մեդալով պարգևատրելու մասին