Դավիթ Ազարյան
Դավիթ Վրույրի Ազարյան (մարտի 12, 1952[1], Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ - մարտի 29, 2003[1], Բոստոն, ԱՄՆ), հայ դաշնակահար, կոմպոզիտոր։
Դավիթ Ազարյան | |
---|---|
Հիմնական տվյալներ | |
Ծնվել է | մարտի 12, 1952[1] Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Երկիր | ԽՍՀՄ և ԱՄՆ |
Մահացել է | մարտի 29, 2003[1] (51 տարեկան) Բոստոն, ԱՄՆ |
Ժանրեր | ջազ |
Մասնագիտություն | դաշնակահար |
Գործիքներ | դաշնամուր |
Աշխատավայր | Կ. Ստանիսլավսկու անվան ռուսական պետական դրամատիկական թատրոն |
Կրթություն | Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա (1975) |
Կենսագրություն
խմբագրել1975 թվականին ավարտել է Երևանի կոնսերվատորիայի դաշնամուրային և ստեղծագործական բաժինները։ 1972-1975 թվականներին եղել է ԵՌԹ երաժշտական ղեկավար, ապա հանդես է եկել ջազային անսամբլների կազմում։ 1989 թվականից բնակվել է ԱՄՆ-ում։ Դասավանդել է Բոստոնի «Բերկլի» երաժշտական քոլեջում, «Լոնգի» երաժշտական դպրոցում, Քեմբրիջի երաժշտական դպրոցում։
Ելույթներ է ունեցել Մոսկվայում, Գերմանիայում, Լեհաստանում, նաև ԱՄՆ-ի առաջնակարգ համերգասրահներում։ Գրել է կամերային-գործիքային երկեր, ջազային կոմպոզիցիաներ, թատերական և կինոերաժշտություն։
Պարգևներ
խմբագրելՄիջազգային մրցանակների (1976 թվականին, Բաքու, 1-ին մրցանակ, 1988 թվականին, Լիտվա, 1-ին մրցանակ) դափնեկիր[2]։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005.