Դավիդ Իոսիֆի Գայ (ռուս.՝ Гай, Давид Иосифович, հուլիսի 29, 1941(1941-07-29), Ռամենսկոյե, Մոսկվայի մարզ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ) - ռուս-ամերիկյան գրող և լրագրող, 30-ից ավելի գրքերի հեղինակ։ 1993 թվականից ապրում է ԱՄՆ-ում[1]

Դավիդ Գայ
Ծնվել էհուլիսի 29, 1941(1941-07-29) (82 տարեկան)
ԾննդավայրՌամենսկոյե, Մոսկվայի մարզ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ
ԿրթությունՄՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետ
Մասնագիտությունլրագրող

Կենսագրություն խմբագրել

Ծնվել է 1941 թ. հուլիսի 29-ին Մոսկվայի մարզի Ռամենսկոյե քաղաքում։ Մոսկվայի պետական համալսարանի լրագրության ֆակուլտետն ավարտելուց հետո աշխատել է մերձմոսկովյան շրջանային թերթերից մեկում։ Այնուհետև շուրջ 30 տարի եղել է «Երեկոյան Մոսկվա» թերթի գլխավոր ձևավորողը։ ԱՄՆ-ում խմբագրել է «Հրեական աշխարհ», ռուսալեզու ամերիկյան ամենամեծ հրատարակություն՝ «Ռուսական գովազդ» և «Նոր աշխարհում» թերթերը։ Ներկայումս «Ժամանակներ» միջազգային գրական հանդեսի գլխավոր խմբագիրն է։ 20 տարուց ավելի է, ինչ ռուս-ամերիկյան RTN հեռուստաալիքի «Պրես կլուբ» հաղորդաշարի մշտական մասնակիցն է։ Հեղինակն է Ֆ. Մ. Դոստոևսկու և նրա սիրուհի Ապոլինարիա Սուսլովայի մասին պատմող «Ցտեսություն, հավերժական ընկեր» վեպի, «Ծննդյան օր» և «Թիկնապահ» պատմվածքների (վերջինս թողարկվել է նաև որպես աուդիոգիրք)։ Նրա գրչին է պատկանում նաև «Տասներորդ շրջան» գեղարվեստական գործը՝ նվիրված Մինսկի գետտոյի կյանքին, պայքարին ու վախճանին։ Նրա՝ «Անմեղությունը դժոխքում» ("Innocence in Hell") վերնագրով գիրքը լույս է տեսել ԱՄՆ-ում[2], անգլերենով։ Գործուղումները Քաբուլ հիմք դարձան Վլ. Սնեգիրևի համահեղինակությամբ գրված «Ներխուժում» վավերագրական գրքի համար, որը պատմում է Աֆղանստանում 1978-1989 թվականներին սանձազերծված պատերազմի մասին և իրավամբ համարվում այդ պատերազմին նվիրված ամենաճշմարիտ վավերագրերից մեկը։

Գրքերը խմբագրել

Դավիդ Գայի ստեղծագործությունները հրատարակվել են թե՛ Ռուսաստանում, թե՛ ԱՄՆ-ում։ 2000-ականների սկզբին Ռուսաստանում լույս են տեսել «Ջեքփոթ» և «Սուբյունկտիվ տրամադրություն» երկու նոր վեպերը, ինչպես նաև «Երկնային գրավչություն» վավերագրական պատմվածքների ժողովածուն։ 2008-ին ԱՄՆ-ում ռուսերենով հրատարակվել է «Հրաշագործ» գիրքը։ 2009 թվականին Մոսկվայում լույս է տեսել «Երկրային ցիկլերի մեջ...» 750 էջանոց վեպը, որը նվիրված էր ընտանիքի երեք սերունդների՝ Ռուսաստանում և ԱՄՆ-ում ապրած կյանքին։ Ընտանեկան այս սագան արժանացել է ընթերցողների և մամուլի բարձր գնահատականների։ 2012 թվականին ԱՄՆ-ում լույս տեսավ Դավիդ Գայի աղմկահարույց «Տերարիում» վեպը, որն առանձնանում էր իր կտրուկ գրոտեսկային ոճով։ Այն թարգմանվել է անգլերեն և վաճառվում է «Amazon» կայքում։ Ստեղծագործության գլխավոր հերոսը Ռուսաստանի ներկայիս ղեկավար Վլադիմիր Պուտինն է։ 2015-ին ԱՄՆ-ում և Ուկրաինայում հրատարակվել է Գայի «Անհետացում» վեպը, որի գլխավոր հերոսի նախատիպը կրկին Պուտինն է։ 2018 թվականին հրատարակվել է այսօրվա և վաղվա Ռուսաստանի մասին եռերգության վերջին մասը՝ «Կատարսիս» վեպը։ 2020 թվականի հունիսի վերջին Ռուսաստանում լույս տեսավ «Ստվերային գիծ» նոր վեպը («Ալետեյա» հրատ., Սանկտ Պետերբուրգ)։ 2021 թվականին նույն տեղում վերահրատարակվեց «Ջեքփոթ» վեպը, իսկ ԱՄՆ-ում՝ «Ինձնից դժգոհ եմ...» էսսե-հուշերը։ 2022-ին լույս տեսավ Դավիդ Գայի նոր՝ «Լեփ-լեցուն լուսինը» վեպը, որում պատկերված են Ռուս-ուկրաինական պատերազմի իրադարձությունները։

Մատենագիտություն խմբագրել

  • Вертолёты зовутся МИ (Рассказ о генеральном конструкторе вертолётов Михаиле Леонтьевиче Миле), [Ուղղաթիռները կոչվում են MI (ուղղաթիռների գլխավոր կոնստրուկտոր Միխայիլ Լեոնտևիչ Միլի մասին)], 1973[3].
  • Профиль крыла (Повесть о конструкторе самолётов В. М. Петлякове), [Թևի պրոֆիլը (ինքնաթիռի դիզայներ Վ.Մ. Պետլյակովի մասին)], 1981[4].
  •  Формула мудрости (О С. А. Чаплыгине), [Իմաստության բանաձև (Ս. Ա. Չապլիգինի մասին)], 1984[5].
  • Унесу боль твою…, Землетрясение в Армении: записки очевидца, [Ցավդ տանեմ..., Երկրաշարժ Հայաստանում. ականատեսի գրառումներ], 1989[6].
  • До свидания, друг вечный (Роман-хроника: О Ф. М. Достоевском). Телохранитель, [Ցտեսություն, հավերժ ընկեր (Վեպ-քրոնիկոն. Ֆ. Մ. Դոստոևսկու մասին)։ Թիկնապահը ], 1990[7].
  • Вторжение. Неизвестные страницы необъявленной войны (О войне в Афганистане, 1978-1989), [Ներխուժում. Չհայտարարված պատերազմի անհայտ էջեր. (Աֆղանստանի պատերազմի մասին, 1978-1989)], 1991[8].
  • Десятый круг. Повести, [Տասներորդ շրջան. Պատմվածքներ], 1991[9].
  • Небесное притяжение. Сборник повестей о выдающихся авиаконструкторах, [Երկնային գրավչություն (պատմվածքների ժողովածու հանրահայտ ինքնաթիռների դիզայներների մասին)], 2005[10].
  • Джекпот. Роман, [Ջեքփոթ։ Վեպ], 2005[11].
  • Сослагательное наклонение. Роман, [Սուբյունկտիվ տրամադրություն։ Վեպ], 2007[12].
  • Средь круговращения земного. Роман-сага [Երկրի ցիկլի մեջ... (Հռոմեական սագա)], 2009[13].
  • Террариум. Роман, (Нью-Йорк, Изд-во «Mir Collection»), [Տերարիում։ Վեպ (Նյու Յորք, Mir Collection Publishing)], 2013[14].
  • Исчезновение. Роман, (Нью-Йорк, Киев: Изд. дом Дмитрия Бураго), [Անհետացում։ Վեպ (Նյու Յորք, Կիև։ Դմիտրի Բուրագոյի հրատ.)], 2015[15].
  • Последний полёт (Документальная повесть, [«Амазон» (Переведена на англ. язык и продаётся там же)]), [Վերջին թռիչքը (Վավերագրական պատմություն, «Ամազոն», թարգմանվել է անգլերեն և վաճառվում է այնտեղ], 2017[16].
  • Катарсис. Роман, [Կատարսիս։ Վեպ], 2018[16].
  • Линия тени. Роман, [Ստվերային գիծ։ Վեպ], 2020[17].
  • Джекпот. Роман [переизд], [Ջեքփոթ։ Վեպ (վերահրատ.), 2022[18].
  • Я сам собою недоволен (эссе-мемуар), [Ինքս ինձնից դժգոհ եմ (Էսսե-հուշագրություն)], 2021[19].
  • Упакованная луна. Роман, [Լեփ-լեցուն լուսին, Վեպ], 2022[20].

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Wikiwand - Гай, Давид Иосифович». Wikiwand. Վերցված է 2024 թ․ մարտի 20-ին.
  2. «RUNYweb.com - Era - Известный журналист и писатель Давид Гай в Энциклопедии Русской Америки». www.runyweb.com. Վերցված է 2024 թ․ մարտի 20-ին.
  3. Книга «Вертолеты зовутся МИ» (ռուսերեն).
  4. «Профиль Крыла Давид Гай 1981 Книга На Русском Языке Букинистика». eBay (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2024 թ․ մարտի 20-ին.
  5. Книга «Формула мудрости» (ռուսերեն).
  6. Книга «Унесу боль твою… Землетрясение в Армении: записки очевидца» (ռուսերեն). ISBN 978-5-7260-0259-0.
  7. Книга «До свидания, друг вечный. Телохранитель» (ռուսերեն). ISBN 978-5-85202-012-3.
  8. Книга «Вторжение. Неизвестные страницы необъявленной войны» (ռուսերեն). ISBN 978-5-85202-050-5.
  9. Гай, Давид Иосифович (1991). Десятый круг: повести (ռուսերեն). Сов. писатель.
  10. Книга «Небесное притяжение» (ռուսերեն). ISBN 978-5-87789-059-6.
  11. Книга «Джекпот» (ռուսերեն). 2014 թ․ հուլիսի 27. ISBN 978-5-05-006133-1.
  12. «Давид Гай». Labirint.RU. Վերցված է 2024 թ․ մարտի 20-ին.
  13. Книга «Средь круговращения земного...» (ռուսերեն). ISBN 978-5-87789-053-4.
  14. «Террариум - Гай Давид Иосифович - Скачать бесплатно полную версию». www.rulit.me. Վերցված է 2024 թ․ մարտի 20-ին.
  15. «Исчезновение. Давид Гай». reading-hall.ru. Վերցված է 2024 թ․ մարտի 20-ին.
  16. 16,0 16,1 NiNa.Az (2024 թ․ հունվարի 5). «Гай, Давид Иосифович». www.wikidata.ru-ru.nina.az (ռուսերեն). Վերցված է 2024 թ․ մարտի 20-ին.
  17. «Линия тени». Direct-Media (ռուսերեն). Վերցված է 2024 թ․ մարտի 20-ին.
  18. Гай, Давид (2022 թ․ մայիսի 15). Джекпот (ռուսերեն). Litres. ISBN 978-5-04-349761-1.
  19. Я сам собою недоволен (эссе-мемуар) (ռուսերեն). Published by M•Graphics | Boston, MA. 2021. ISBN ISBN 978-1-950319-67-1. {{cite book}}: Check |isbn= value: invalid character (օգնություն); External link in |author-link= (օգնություն)
  20. «Давид ГАЙ | Упакованная луна». «Новый Континент» (ռուսերեն). 2022 թ․ հունիսի 25. Վերցված է 2024 թ․ մարտի 20-ին.

Նշումներ և աղբյուրներ խմբագրել

  • Встреча с Давидом Гаем и презентация журнала «Времена». Дата обращения: 5 декабря 2017. Архивировано 6 декабря 2017 года.
  • Давид Иосифович Гай. Дата обращения: 5 декабря 2017. Архивировано 6 декабря 2017 года.
  • «Если несправедливо ругают Россию, то я – русский». Jewish.Ru. Дата обращения: 6 ноября 2022.
  • Интервью с Давидом Гаем. Дата обращения: 5 декабря 2017. Архивировано 6 декабря 2017 года.
  • Круговращенье Давида Гая. Дата обращения: 5 декабря 2017. Архивировано 6 декабря 2017 года.
  • Сочинения. Дата обращения: 5 декабря 2017. Архивировано 6 декабря 2017 года.