Դաստափորի եկեղեցի, հայկական եկեղեցի, ներկայումս՝ Ադրբեջանի Հանրապետության Դաշկեսանի շրջանում, պատմական Մեծ Հայքի Ուտիք նահանգի Գարդման գավառում։ Գտնվում է Դաստափոր (այժմ՝ Դաստաֆուր) գյուղում։

Դաստափորի եկեղեցի
Հիմնական տվյալներ
Տեսակեկեղեցի
ԵրկիրԱդրբեջան Ադրբեջան
ՏեղագրությունԱդրբեջան Դաստափոր, Դաշքեսանի շրջան, Ադրբեջան
Հոգևոր կարգավիճակչգործող
Ներկա վիճականհայտ (ենթադրաբար՝ ավերված)
Ճարտարապետական ոճհայկական
Քարտեզ
Քարտեզ

Ճարտարապետություն խմբագրել

Եկեղեցին ներկայացնում է իրենից եռանավ, թաղածածկ հորինվածքով, արևելք-արևմուտք ուղղությամբ ձգված ընդարձակ կառույց (արտաքին չափերն են՝ 24,25 x 10,90 մ)։ Կառուցված է անմշակ քարով, կրաշաղախով։ Պատասխանատու հանգույցներում գործածված քարերը սրբատաշ են։ Հյուսիսային պատն արտաքուստ հպված է լերկ ժայռազանգվածին։ Ներքուստ սվաղված է։ Հատկանշական է ուղղանկյունաձև խորանը, որին երկու կողմերից կից են ավանդատները։ Թաղակիր կամարները հանգչում են երեք զույգ սյուներին (հարավային շարքի երկու սյուները միտումնավոր քանդված են)։ Մուտքը հարավից է։ Լուսավորությունն իրականացվել է արևելյան ճակատի երեք, արևմտյան ճակատի մեկ (հետագայում փակվել է) և հարավային ճակատի չորս՝ դեպի ներս լայնացող պատուհաններից։ Եկեղեցու ճարտարապետական լուծումներում նկատելի են անհամաչափություններ. արևմտյան պատը հատակագծում կառուցված է թեքությամբ, եզրային նավերն ունեն տարբեր լայնություններ[1]։

Եկեղեցու մոտ ընկած է անտաշ կողերով, պարզ, անարձանագիր խաչքար (38 x 38 x 11 սմ)[2]։

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Սամվել Կարապետյան, Հյուսիսային Արցախ, Երևան, 2004, էջ 210-211
  2. Սամվել Կարապետյան, Հյուսիսային Արցախ, Երևան, 2004, էջ 211

Արտաքին հղումներ խմբագրել