«Դասատուն» (ռուս.՝ «Училка»), 2015 թվականի ռուսական դրամատիկական ֆիլմ, որընկարահանել է ռեժիսոր Ալեքսեյ Պետրուխինը։

Դասատուն
ռուս.՝ Училка
Երկիր Ռուսաստան
Ժանրդրամա
Թվական2015
Լեզուռուսերեն
ՌեժիսորԱլեքսեյ Պետրուխին
ՊրոդյուսերՕլեգ Ստեպչենկո և Ալեքսեյ Պետրուխին
Սցենարի հեղինակԵկատերինա Ասմուս և Ալեքսեյ Պետրուխին
ԴերակատարներԻրինա Կուպչենկո, Աննա Չուրինա, Ռոզա Խայրուլինա, Օլգա Եգորովա, Անդրեյ Մերզլիկին, Ալիսա Գրեբենշչիկովա և Ալեքսեյ Պետրուխին
Նկարահանման վայրԿորոլյով
Տևողություն133 րոպե

Ֆիլմի առաջին ցուցադրությունը կայացել է 2015 թվականի օգոստոսի 11-ին Վիբորգում կայացած ռուսական կինոյի «Պատուհան դեպի Եվրոպա» XXIII փառատոնի ժամանակ[1]։ Ռուսական կինովարձույթում դրաման թողարկվել է 2015 թվականի նոյեմբերի 26-ին[2][3][4]։

Ֆիլմի հեռուստատեսային պրեմիերան տեղի է ունեցել 2019 թվականի մայիսի 18-ին Առաջին ալիքով։

2017 թվականի հոկտեմբերի 20-ին մեկնարկել են «Վերջին փորձությունը» անվանումով սիքվելի նկարահանումները[5]։ Ֆիլմի պրեմիերան տեղի է ունեցել 2019 թվականի օգոստոսի 29-ին։

Սյուժեն (և շատ դրվագներ) վերցված են ֆրանսիական «Վերջին դասը» (2008) ֆիլմից։

Սյուժե խմբագրել

Դպրոցում կրակոց է հնչում։ Տան խնդիրների ու անկառավարելի աշակերտների հուսահատության հասած պատմության ուսուցչուհի Ալլա Նիկոլաևնան (Իրինա Կուպչենկո), որը 40 տարվա ստաժ ունի, պատանդ է վերցնում 11-րդ դասարանի աշակերտներին։ Նա որոշում է բարոյական դաս տալ նրանց, սակայն որոշ ժամանակ անց ինքն է դառնում հանգամանքների պատանդ։ Պատանդներ վերցնելու մասին իմանում է հատուկ նշանակության ջոկատի գնդապետ Կադիշևը (Անդրեյ Մերզլիկին), որը նախկինում եղել է Ալլա Նիկոլաևնայի աշակերտը, ուստի լավ է հասկանում նրան, ի տարբերություն ներկայի դպրոցականների։ Չնայած թվում է, որ Ալլա Նիկոլաևնան արդեն ի վիճակի չէ հասկանալ՝ զոհ է ինքը, թե հանցագործ։

Դերերում խմբագրել

Դպրոցի աշխատակիցներ խմբագրել

Դերասան Դեր
Իրինա Կուպչենկո Ալլա Նիկոլաևնա պատմության ուսուցչուհի Ալլա Նիկոլաևնա գլխավոր հերուսուհի
Աննա Չուրինա Ագնեսա Անդրեևնա Վեվերովա դպրոցի տնօրեն Ագնեսա Անդրեևնա Վեվերովա
Ռոզա Խայրուլլինա Լիա Պավլովնա ուսմասվար Լիա Պավլովնա
Օլգա Եգորովա Բորոնա (Լյուբով Սերգեևնա Բարանովա) ֆրանսերենի ուսուցիչ Բորոնա (Լյուբով Սերգեևնա Բարանովա)
Ալեքսեյ Օգուրցով ֆիզկուլտուրայի ուսուցիչ ֆիզկուլտուրայի ուսուցիչ
Իրինա Կալինինա կենսաբանության ուսուցիչ կենսաբանության ուսուցիչ
Սվետլանա Լեբեդևա գրականության ուսուցիչ գրականության ուսուցիչ
Անդրեյ Ռուդակով Արիստարխ Սեմենովիչ ֆիզիկայի ուսուցիչ Արիստարխ Սեմենովիչ
Իրինա Չիպիժենկո Նինա հավաքարար Նինա
Յուրի Մելչինսկի Իվան Պետրովիչ պահակ Իվան Պետրովիչ

Աշակերտներ խմբագրել

Դերասան Դեր
Ռուսլան Կալիմուլլին «Շիլո» (Շիլովսկի) «Շիլո» (Շիլովսկի)
Արտեմի Սոկոլով «Ժաբա» (Արտյոմ Ժուրբին) «Ժաբա» (Արտյոմ Ժուրբին)
Մարկ Տյուրիկով «Չումա» (Պետրով) «Չումա» (Պետրով)
Ալեքսեյ Լուկին «Գուսյա» (Գուսկո) «Գուսյա» (Գուսկո)
Եկատերինա Շմակովա «Զուբրիլա» (Ռակիտինա) «Զուբրիլա» (Ռակիտինա)
Վալենտին Սադիկի «Մաչո» «Մաչո»
Անտոն Չեչեվիչկին «Խալյավա» «Խալյավա»
Անաստասիա Պոնոմարյովա «Պտախա» «Պտախա»
Վալենտինա Ելշանսկայա «Գոտկա» «Գոտկա»
Անժելիկա Լեգոստաևա «Զայա» «Զայա»
Դարյա Դուբնիկովա «Միլկա» «Միլկա»
Վասիլիսա Ելպատևսկայա Օքսանա Օքսանա
Սևերին Ստախովսկի «Դիպլոմատ» (Օռլով) «Դիպլոմատ» (Օռլով)
Սոֆյա Մարկինա «Մասյանյա» «Մասյանյա»
Սերգեյ Ֆրոլով Մալիկ Մալիկ
Ակմալ Աբլաև Նադիր Նադիր
Յուրի Ուլիմով «Զելյոնկա» «Զելյոնկա»
Ելիզավետա Բոյկո «Պանդա» «Պանդա»
Տիմոֆեյ Ռուբցով Դիմա (Դմիտրի Իլյիչ Բիրյուկով) Դիմա (Դմիտրի Իլյիչ Բիրյուկով) կրտսեր դպրոցական, «համակարգչային տաղանդ»
Ալեքսեյ Զայցև Զորին Զորին
Քսենյա Պետրուխինա աշակերտուհի
Ստեպան Ստեպչենկո աշակերտ
Կլիմենտին Բուդակով աշակերտ
Սվետլանա Յուրիժևա աշակերտուհի
Աննա Խարիտոնովա աշակերտուհի

Այլ դերասաններ խմբագրել

Դերասան Դեր
Անդրեյ Մերզլիկին Կադիշև հատուկ նշանակության զորքերի գնդապետ Կադիշև Ալլա Նիկոլաևնայի նախկին աշակերտ
Ալիսա Գրեբենշչիկովա Ասյա թղթակից Ասյա
Դենիս Վարենով Սերի հատուկ նշանակության զորքերի կապիտան Սերի
Անիտա Շմատովա խմբագիր խմբագիր
Ստանիսլավ Սիմկին հեռուստաօպերատոր հեռուստաօպերատոր
Վալենտինա Զայցևա տատ տատ
Ալեքսեյ Պետրուխին Մաչոյի հայրը Մաչոյի հայրը
Միխայիլ Մուխին Սերգեյ Սիմոնով վարորդ Սերգեյ Սիմոնով

Նկարահանումներ խմբագրել

Ֆիլմի նկարահանումներն անցկացվել են Մոսկվայի մարզի Կորոլյով քաղաքի № 7 հանրակրթական դպրոցում, որտեղ ժամանակին սովորել է Կադիշևի դերակատար Անդրեյ Մերզլիկինը։ Ֆիլմը նկարահանվել է 2015 թվականի մարտին։

Սաունդթրեք խմբագրել

Կատարող Կոմպոզիցիայի անվանում և նրա հեղինակը
SadMe Holy (երաժշտ․ և տեքստի հեղինակ՝ Маша SadMe)
Պավել Սմեյան և Տատյանա Վորոնինա Ветер перемен («Մերի Փոփինս, ցտեսություն» ֆիլմից, կոմպոզիտոր՝ Մաքսիմ Դունաևսկի, տեքստի հեղինակ՝ Նաում Օլև)

Մրցանակներ խմբագրել

Ռուսական կինոյի «Պատուհան դեպի Եվրոպա» XXIII Վիբորգում
2015
Խաղարկային կինոյի «Աշնանային պրեմիերաներ» մրցույթ – «Անբասիր վարպետության, արժանապատվության և ազնվության համար» գլխավոր մրցանակ Ռուսաստանի Դաշնության ժողովրդական արտիստուհի Իրինա Կուպչենկոյին[6][7][8]
«Золотая ладья» – 1-ին տեղ «Վիբորգյան հաշիվ» ծրագրում (հանդիսատեսի քվեարկության արդյունքներով) – ռեժիսոր Ալեքսեյ Պետրուխինին[6]
Դերասան-ռեժիսորների «Ոսկե փյունիկ» VIII համառուսաստանյան կինոփառատոն Սմոլենսկում
2015
«Ադամանդե փյունիկ» կինոփառատոնի գրան պրի – ռեժիսոր Ալեքսեյ Պետրուխինին[9]
«Արևելք & Արևմուտք։ Դասական և ավանգարդ» VIII միջազգային կինոփառատոն Օրենբուրգում
2015
«Կինոարվեստում ունեցած ավանդի համար» միջազգային մրցույթի մրցանակ – Ռուսաստանի Դաշնության ժողովրդական արտիստ Իրինա Կուպչենկո[10]
«Сплетённые параллели» ռուսական ծրագրի գլխավոր մրցանակ – Հանդիսատեսի համակրանքի մրցանակ – ռեժիսոր Ալեքսեյ Պետրուխինին[10]
«Яр» ակումբային համալիրի փառատոնի գլխավոր հովանավորի մրցանակ «Сплетённые параллели» մրցույթում «Լավագույն ֆիլմի համար» – Ալեքսեյ Պետրուխինին[10]
Նոր ռուսական կինոյի «Пробуждение» II կինոփառատոն Դմիտրովում
(փառատոնի տնօրեն՝ Եգոր Կոնչալովսկի)[11]
2015
Գլխավոր մրցանակ – Հադիսատեսի համակրանքի մրցանակ[12]
«Գլխավոր դեր կատարող լավագույն դերասանուհի» – Իրինա Կուպչենկո[12]
Ընտանեկան դիտման համար կինոյի և հեռուստահաղորդումների Վալենտինա Տերեշկովայի անվան «От всей души» VIII միջազգային փառատոն
2016
Գլխավոր դեր կատարող լավագույն դերասանուհի – Իրինա Կուպչենկո

Շարունակություն խմբագրել

2015 թվականի հոկտեմբերի 16-ին հայտարարվել է, որ 2015/2016 թվականների ձմռանը կսկսվեն «Վերջին փորձարկումը» սիքվելի նկարահանումները։ Սյուժեի համաձայն՝ Ալլա Նիկոլաևնան իր դասարանը տանում է հայտնի մյուզիքլ դիտելու, բայց հանկարծ ամբողջ դահլիճը, որտեղ գտնվում է յոթ հարյուր մարդ, պատանդ է վերցվում ահաբեկիչների կողմից։ Միայն ուսուցչի խոսքի ուժը կարող է փոխել իրավիճակը և օգնել հանցագործներին զինաթափելուն։ Ըստ էության, ֆիլմը պետք է նվիրված լիներ Դուբրովկայի թատրոնում տեղի ունեցած ողբերգությանը, որը տեղի է ունեցել 2002 թվականի հոկտեմբերի 23-26-ը Մոսկվայում[13]։

2017 թվականի հոկտեմբերի 20-ին Մոսկվայի մարզի Միտիշչի քաղաքում մեկնարկել են սիքվելի նկարահանումները[14]։ Ֆիլմի պրեմիերան տեղի է ունեցել 2019 թվականի օգոստոսի 29-ին։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Расписание XXIII кинофестиваля «Окно в Европу». — С 7 по 13 августа 2015 года в Выборге пройдёт XXIII Фестиваль российского кино «Окно в Европу». Сайт «Выборгские ведомости» // vyborg-press.ru (3 августа 2015 года)
  2. Художественный фильм «Училка» (Россия, 2015). Информация о фильме, кассовые сборы. Сайт «Бюллетень кинопрокатчика» // kinometro.ru
  3. Маргарита Шило. ВИДЕО. Новости. В российский прокат вышел фильм «Училка» — предельно жёсткая история о проблемах современной школы. Официальный сайт «Первого канала» // 1tv.ru (26 ноября 2015 года)
  4. Художественный фильм «Училка» (Россия, 2015). Информация о фильме, трейлер, рейтинг. // kinoafisha.info
  5. Сегодня стартовали съёмки фильма «Училка. Испытание». «RFG Russian Film Group» // facebook.com (20 октября 2017 года)
  6. 6,0 6,1 Названы лауреаты кинофестиваля «Окно в Европу». «РИА Новости» // ria.ru (13 августа 2015 года)
  7. Наталия Григорьева. Фестиваль «Окно в Европу» остался без лучшего фильма. — Почему жюри присудило Гран-при актрисе Ирине Купченко. Интернет-версия «Независимой газеты» // ng.ru (14 августа 2015 года)
  8. Лидия Маслова. Истерическая историчка. — На фестивале «Окно в Европу» победила «Училка». Газета «Коммерсантъ» // Коммерсантъ (16 августа 2015 года)
  9. Награды VIII Всероссийского кинофестиваля актёров-режиссёров «Золотой Феникс» в Смоленске. Արխիվացված 2018-09-10 Wayback Machine Официальный сайт Всероссийского кинофестиваля актёров-режиссёров «Золотой Феникс» в Смоленске // directorfest.ru (12 сентября 2015 года)
  10. 10,0 10,1 10,2 Лауреаты 2015. — Призы VIII Международного кинофестиваля «Восток & Запад. Классика и авангард» в Оренбурге. Արխիվացված 2018-09-10 Wayback Machine Официальный сайт Международного кинофестиваля «Восток & Запад. Классика и авангард» в Оренбурге // east-west-festival.ru (18 сентября 2015 года)
  11. Фестиваль «Пробуждение». — Ежегодно осенью в подмосковном Дмитрове проходит фестиваль нового российского кино «Пробуждение», президентом которого является режиссёр Егор Кончаловский. Արխիվացված 2018-09-10 Wayback Machine Официальный сайт Егора Михалкова-Кончаловского // ekonchalovskiy.ru
  12. 12,0 12,1 II фестиваль нового российского кино «Пробуждение» в Дмитрове. Итоги. Официальный сайт Управления по развитию культуры и туризма Администрации Дмитровского муниципального района Московской области // kulturadmitrov.ru (26 сентября 2015 года)
  13. Ольга Галицкая. Скандальная «Училка» получит продолжение. «Российская газета» // rg.ru (16 октября 2015 года)
  14. 20 октября 2017 года в городе Мытищи Московской области стартовали съёмки фильма «Училка-2: Испытание». Արխիվացված 2018-09-10 Wayback Machine Официальный сайт корпорации «Русская фильм группа» (РФГ) // russianfilmgroup.ru (20 октября 2017 года)

Արտաքին հղումներ խմբագրել