Դանիլ Խաչատուրով
Դանիլ Էդուարդի Խաչատուրով (հոկտեմբերի 30, 1971, Մոսկվա, ԽՍՀՄ), «Ռոսգոստրախ» ընկերության գլխավոր տնօրեն և համասեփականատեր, ղարաբաղյան արմատներով հայազգի միլիարդատեր[1][2]։
Դանիլ Էդուարդի Խաչատուրով | |
---|---|
Ծնվել է | հոկտեմբերի 30, 1971 (52 տարեկան) |
Ծննդավայր | Ռուսաստան, Մոսկվա |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ և Ռուսաստան |
Կրթություն | Մոսկվայի ինժեներա-շինարարական ինստիտուտ և Ռուսաստանի Դաշնության կառավարությանն առընթեր Ժողովրդական տնտեսության ակադեմիա |
Մասնագիտություն | ձեռնարկատեր և տնտեսագետ |
Աշխատանք | «Ռոսգոստրախ» ընկերության գլխավոր տնօրեն և համասեփականատեր |
Աշխատավայր | Ռոսգոսստրախ |
Ամուսին | Ulyana Sergeenko? |
Պարգևներ և մրցանակներ | |
Կայք | Хачатуров Данил Эдуардович – персональный сайт |
Կենսագրություն
խմբագրելԴանիլ Խաչատուրովը ծնվել է 1971 թվականին Մոսկվա քաղաքում։ Ավարտել է Մոսկվայի ինժեներա-շինարարական ինստիտուտը՝ այնուհետև Ռուսաստանի Դաշնության կառավարությանն առընթեր Ժողովրդական տնտեսության ակադեմիան։ Աշխատել է որպես տնտեսագետ, իսկ հետո՝ ավագ տնտեսագետ Ծովային բաժնետիրական բանկում։ 1997—2000 թվականներին եղել է «ԲԻՆ» ընկերության ներդրումային և ֆինանսական հարցերով փոխնախագահ և ավագ փոխնախագահ։ 2000-2002 թվականներին Խաչատուրովը եղել է «Սլավնավթ» ընկերության փոխնախագահը։ 2002 թվականի մայիսից նա դառնում է «Ռոսգոսստրախ» ԲԲԸ-ի գլխավոր տնօրենի խորհրդական և նույն թվականի ամռանը նշանակվում է «Ռոսգոսստրախ» ԲԲԸ-ի գործադիր տնօրեն։ Երկու տարի անց՝ 2004 թվականին դառնում է նույն ընկերության գլխավոր տնօրեն։ «Կոմերսանտ» թերթի 2010 թվականի բարձրաստիճան ղեկավարների վարկանիշային աղյուսակում Դանիլ Խաչատուրովը զբաղեցրել է 2-րդ տեղը «Ապահովագրություն» անվանակարգում[3]։
Կարողություն
խմբագրելԴանիլ Խաչատուրովը իր եղբոր՝ Սերգեյ Խաչատուրովի հետ 2013 թվականի ապրիլին զբաղեցրել են 5-րդ տեղը Ռուսաստանի ամենահարուստ ընտանիքների վարկանիշային աղյուսակում։ Նույն թվականի փետրվարին CEO ամսագիրը եղբայրներից յուրաքանչյուրի կարողությունը 2,89 միլիարդ դոլար է գնահատել[4]։
Անձնական կյանք
խմբագրել2008 թվականին Դանիլ Խաչատուրովն ամուսնացել է Ուլյանա Սերգեենկոյի հետ, իսկ 2013 թվականին ամուսնալուծվել։ Նրանք ունեն մեկ դուստր՝ Վասիլիսան[5]։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ https://«Forbes». Ռուսաստանի ամենահարուստ գործարարների անունները, այդ թվում նաև հայեր
- ↑ http://www.nyut.am/?p=110321&l=am
- ↑ http://www.kommersant.ru/doc/1509107
- ↑ http://www.insur-info.ru/press/84164/
- ↑ http://www.starhit.ru/novosti/ulyana-sergeenko-i-danil-hachaturov-prichinyi-razvoda-i-razdel-imuschestva-118068/
Արտաքին հղումներ
խմբագրելԴանիլ Խաչատուրով. «Ազգին, որին դու պատկանում ես, եթե անգամ չես օգնում, գոնե պետք է ամոթով չթողնես»