Դանիել Կոլոբեր (ֆր.՝ Danielle Collobert, հուլիսի 23, 1940(1940-07-23)[1], Rostrenen[1] - հուլիսի 24, 1978(1978-07-24)[1], Փարիզի 6-րդ շրջան, Փարիզ[1]), ֆրանսիացի գրող, լրագրողուհի։

Դանիել Կոլոբեր
ֆր.՝ Danielle Collobert
Ծննդյան անունֆր.՝ Danièle Collobert[1]
Ծնվել էհուլիսի 23, 1940(1940-07-23)[1]
ԾննդավայրRostrenen[1]
Վախճանվել էհուլիսի 24, 1978(1978-07-24)[1] (38 տարեկան)
Վախճանի վայրՓարիզի 6-րդ շրջան, Փարիզ[1]
Մասնագիտությունբանաստեղծուհի, լրագրող և գրող
Քաղաքացիություն Ֆրանսիա

Կենսագրություն խմբագրել

Դանիել Կոլոբերը ծնվել է 1940 թվականի հուլիսի 24-ին[2]։ Մայրը եղել է դպրոցական ուսուցիչ է, պատերազմի և օուպացիայի ժամանակ Դանիելը մեծացել է հարազատների մոտ[3]։ Հայրը եղել է դիմադրության մասնակիցը, որին տեսել է միայն երկրի ազատագրումից հետո։

1945 թվականին ընտանիքը տեղափոխվել է Փարիզ։ Դանիելը սկսել է գրել 1956 թվականից։ Ընդունվել է Բարձրագույն նորմալ դպրոց, բայց 1961 թվականին թողել է ուսումը։ Նա աշխատել է արվեստի պատկերասրահում, իր միջոցներով 1961 թվականին հրատարակել է առաջին գիրքը՝ «Պատերազմի ժամանակների երգերը», սակայն հետագայում ոչնչացրել է դրա տպաքանակը։ Աջակցել է Ազգային ազատագրական ճակատին, քաղաքական գործունեության պատճառով ստիպված է եղել լքել Ֆրանսիան։ Ապրել Իտալիայում, նրա աշխատությունները թարգմանվել իտալերենից, համագործակցել է Ալժիրի դիմադրության մամուլի հետ։ «Սպանություն» գիրքը, որը նա ինքն է համարել առաջինը, այլ հրատարակիչների մերժումներից հետո, հրատարակվել է Գալիմար հրատարակչության կողմից՝ 1964 թվականին, ֆրանսիացի գրող, բանաստեղծ, էսսեիստ, թարգմանիչ Ռայմոնդ Քենոտի աջակցությամբ։

1968 թվականին ապրել է Պրահայում։ 1970-ականներին ճանապարհորդել է։ Նա ինքնասպանություն է գործել իր ծննդյան օրը փարիզյան հյուրանոցներից մեկում՝ Դոֆին փողոցում։

Ծանոթագրություններ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել