Դանիել Գորչիչկա
Դանիել Գորչիչկա, հայտնի է որպես Սինապիուս-Գորչիչկա (չեխ․՝ Daniel Sinapius-Horčička, օգոստոսի 3, 1640, Սուչանի, Մարտին, Ժիլինայի շրջան - հունվարի 27, 1688, Լևոչա, Spišská Nová Ves District, Սլովակիա), սլովակ-չեխ գրող, բանաստեղծ, դրամատուրգ, բարոկկո հոգևոր երաժշտության կոմպոզիտոր, բողոքական հոգևորական։
Դանիել Գորչիչկա չեխ․՝ Daniel Sinapius-Horčička | |
---|---|
Ծնվել է | օգոստոսի 3, 1640 |
Ծննդավայր | Սուչանի, Մարտին, Ժիլինայի շրջան |
Վախճանվել է | հունվարի 27, 1688 (47 տարեկան) |
Վախճանի վայր | Լևոչա, Spišská Nová Ves District, Սլովակիա |
Մասնագիտություն | գրող, բանաստեղծ, դրամատուրգ և թարգմանիչ |
Կրթություն | Հալլե-Վիտենբերգի համալսարան |
Զավակներ | Johannes Sinapius? |
Կենսագրություն
խմբագրելԴանիել Գորչիչկան ծնվել է 1640 թվականի օգոստոսի 3-ին Սուչանի գյուղում, քարոզչի ընտանիքում։ Սովորել է Լևոչայում ու Վիտենբերգի համալսարանում (Գերմանիա), Սլովակիայի մի շարք քաղաքներում ծառայել է որպես քարոզիչ և դպրոցի տնօրեն (ռեկտոր)։
1673 թվականին, երբ հալածվում էին բողոքականները, Դանիել Սինապիուս-Գորչիչկան վտարվել է Հունգարիայի թագավորությունից։ Իր ընտանիքի հետ նա մեկնել է Սիլեզիա։ 1683 թվականին հայրենիք վերադառնալուց հետո բնակություն է հաստատել Լևոչայում։ Եղել է ավետարանական եկեղեցու առաջնորդ, դպրոցական տեսուչ, սլովակերենով հրատարակվող գրքերի սրբագրիչ։
Դանիել Գորչիչկա հեղինակել է լատիներեն բանաստեղծություններ ու դրամաներ։ 17-րդ դարում ավետարանական քարոզիչ և գրող Դանիել Սինապիուս-Գորչիչկան առաջին անգամ հանդես է եկել ի պաշտպանություն սլովակյան մշակույթի ինքնակայության։ 1678 թվականին նա հրատարակել է իր «Neoforum latino-slovenicum» աշխատությունը, որում հավաքված են սլովակյան ժողովրդական առածներ ու ասացվածքներ[1]։ Ժողովածուի ներածությունում Դանիել Սինապիուս-Գորչիչկան գրում է, թե սլովակերենը հին լեզու է և ցեղակից ու հավասար է սլավոնական մյուս լեզուների հետ։
Դանիել Սինապիուս-Գորչիչկան քննադատել է նրանց, ովքեր երես էին թեքում հարազատ ժողովրդից ու մայրենի լեզվից։
Դանիել Սինապիուս-Գորչիչկան մահացել է 1688 թվականի հունվարի 27-ին Լևոչայում[2]։
Ընտրյալ երկեր
խմբագրել- Plesanie neba a zeme (լատ. Plausus poli et soli) (1660)
- Zahradka dušičky pobožné (լատ. Hortulus animae piae) (1676)
- Nový trh latinsko-slovenský (լատ. Neo-forum Latino-Slavonicum) (1678)
- Osud verný vo svete duše (լատ. Sors fidelis in mundo animae) (1679)
- Nestálosť vidiečanovej forúny (լատ. Fortunae inconstantia in rustico) (1681)
- Trojnásobný bič božieho hnevu (Flagellum irae divinae triplex) (1681)
- Pocta Bojanovu (Coelum Bojanoviense) (1682)
- Perlička dítek božích (1683)
- Cithara sanctorum (1684)
- Těžká búrka již povstává
- Smrt jest nestydatá obluda
- O milá nevinnosť, jak si potupená
- Orbis pictus (1685)
- Hainov dom — zarmútený Nain (Domus Hain — moesta Nain) (1686)
- Jádro všech modliteb v nemnohých slovích obsažené… (1703)
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Лось, Ян. Горчичка, Даниил // Энциклопедический словарь Брокгауза и Ефрона : в 86 т. (82 т. и 4 доп.). — СПб., 1890—1907.
- ↑ Daniel Sinapius-Horčička
Արտաքին հղումներ
խմբագրել- Daniel Sinapius-Horčička st.(սլովակ.)