Բացել գլխավոր ցանկը

Դանիել քորեպիսկոպոս

(Վերահղված է Դանիել Աից)

Դանիել քորեպիսկոպոս (Դանիել Ասորի, ծ. թ. անհայտ – նահատակվել է 347), Գրիգոր Ա Լուսավորչի աշակերտ, ապա՝ քորեպիսկոպոս և կաթողիկոսական իշխանությանը ենթակա եկեղեցիների տեսուչ։ Ճգնակյաց էր, ուներ քարոզիչի և հրաշագործի հռչակ։ Հայոց Տիրան թագավորի կողմից Հուսիկ Ա Պարթև կաթողիկոսի սպանությունից հետո կարգվում է Հայոց կաթողիկոս (սակայն նրա անունը Հայոց կաթողիկոսների պաշտոնական ցուցակում նշված չէ)։ Ընտրվելուց գրեթե անմիջապես հետո ևս ընդհարվում է Հայոց Տիրան թագավորի հետ՝ հանդիմանելով նրան անվայել վարքի համար։ Տիրանը խեղդել է տալիս Դանիելին։ Դանիել Ասորուն հաջորդում է Փառեն Ա Աշտիշատցին։

Արտաքին հղումներԽմբագրել

Նախորդ Ամենայն Հայոց Կաթողիկոս Հաջորդ
Հուսիկ Ա
(341-347)
Դանիել քորեպիսկոպոս
(347-347)
Փառեն Ա Աշտիշատցի
(348-353)