Դանիան 2012 ամառային օլիմպիական խաղերում

Դանիան մասնակցեց 2012 թվականի հուլիսի 27-ից մինչև օգոստոսի 12-ը Լոնդոնում (Մեծ Բրիտանիա) կայացած 30-րդ ամառային Օլիմպիական խաղերին։ Մինչ այդ դանիացի մարզիկները մասնակցել են յուրաքանչյուր ժամանակակից Ամառային օլիմպիական խաղերին, բացառությամբ Սենտ Լուիսի 1904 թվականի օլիմպիական խաղերից։ Դանիայի պատվիրակությունը ամենամեծն էր 1996 թվականի օլիմպիական խաղերից հետո։ Ընդհանուր մասնակցում էին 113 մարզիկ, որից 63 տղամարդ և 50 կին։ Նրանք մրցեցին 17 սպորտաձևում։ Հանդբոլը միակ սպորտաձևն էր, որտեղ Դանիան ներկայացված էր թիմային պայքարում։

Դանիան Օլիմպիական խաղերում

Դանիայի դրոշ
ԱՕԿ կոդ  DEN
ԱՕԿ Դանիայի Օլիմպիական կոմիտե
Կայքwww.coe.es (Դանիերեն) (անգլերեն)
Լոնդոնում կայացած ամառային օլիմպիական խաղերում
մարզիկ 113  17 սպորտաձևում
Դրոշակակիրներ Կիմ Կնուդսեն (բացում)
Ալլան Նորեգաարդ (փակում)
Մեդալներ
Դիրք: 29
Ոսկի
2
Արծաթ
4
Բրոնզ
3
Ընդամենը
9
Օլիմպիական պատմություն
Ամառային խաղեր
Ձմեռային խաղեր

Դանիայի պատվիրակությունում ներկայացված էին մի քանի նախկին օլիմպիական չեմպիոններ, այդ թվում վետերան թիավարողներ Էսկիլդ Էբբեսենը և Մորտեն Յորգենսենը։ Հայտնի մարզիկներ էին ընդգրկված թենիսում` Կարոլին Վազնիացկի և լողում` Լոթե Ֆրիսը, ով դարձել էր բրոնզե մեդալակիր Պեկինում։ Բացման ժամանակ դրոշակակիրն էր Կիմ Կնուդսեն, ով Պեկինում եղել էր արծաթե մեդալակիր։

Դանիայի սպորտի միությունը կանխատեսել էր ութ մեդալ[1]։ Նրանք նաև կարծում են, որ Դանիան լավ հնարավորություն ուներ նվաճելու մեդալներ ըմբշամարտում, հրաձգության մեջ, հեծանվավազքում, հանդբոլում, ձիասպորտում, թիավարությունում, աթլետիկայում, բադմենտոնում և առագաստանավային սպորտում։ Մրցույթի վերջում դանիացիները նվաճեցին մեկ մեդալ ավելին քան կանխատեսվում էր։

Դանիան Լոնդոնում նվաճեց ընդհանուր 9 մեդալ (2 ոսկիմ 4 արծաթ և 3 բրոնզ), այն ամենահաջող ելույթն էր Օլիմպիադայում վերջին 64 տարում։ Ոսկե մեդալակիրներն էին թիավարողներ Ռամսուս Քուիստը ու Մադս Ռասմուսսենը և հեծանվորդ Լասսե Նորման Հանսենը։ Դանիացիներից մյուս մեդալները նվաճել էին, առագաստանավային սպորտում, հրաձությունում, բադմենտոնում և կանանց թիավարության մեջ։ Մի քանի դանիացիներ շատ մոտ էին մեդալներին իրենց սպորտաձևում, ներառյալ երկու մարզիկ հունա-հռոմեական ըմբշամարտում։

Մեդալակիրներ խմբագրել

Մեդալ Անուն Սպորտաձև Մրցույթ ամսաթիվ
  Ոսկի Քուիստ, ՌասմուսՌասմուս Քուիստ
Մադս Ռասմուսեն
Ակադեմիական թիավարություն Տղամարդկանց զույգ օգոստոսի 4
  Ոսկի Հանսեն, Լասսե ՆորմանԼասսե Նորման Հանսեն Հեծանվավազք Տղամարդկանց օմինիում օգոստոսի 5
  Արծաթ Գոլդինգ, ԱնդերսԱնդերս Գոլդինգ Հրաձգություն Տղամարդկանց կանգնած հուլիսի 31
  Արծաթ Էրիկսեն, Ֆի ՈւբդիՖի Ուբդի Էրիկսեն Ակադեմիական թիավարություն Կանանց մենամարտ օգոստոսի 4
  Արծաթ Հոգ-Կրիստենսեն, ՋոնասՋոնաս Հոգ-Կրիստենսեն Առագաստանավային սպորտ Ֆինն դաս օգոստոսի 5
  Արծաթ Բյո, ՄաթիասՄաթիաս Բյո
Կարստեն Մոգենսեն
Բադմենտոն Տղամարդկանց զուգախաղ օգոստոսի 5
Կաղապար:Բրոնզե Մեդալ Կասպեր Վինթեր
Մորտեն Յորգենսեն
Յակոբ Բարսո
Էսկիլդ Էբբեսեն
Ակադեմիական թիավարություն Տղամարդկան քառյակ օգոստոսի 2
Կաղապար:Բրոնզե Մեդալ Ֆիշեր, ՅոհակիմՅոհակիմ Ֆիշեր
Կրիստինա Պեդերսեն
Բադմենտոն Խառը զուգախաղ օգոստոսի 3
Կաղապար:Բրոնզե Մեդալ Լանգ, ՊետերՊետեր Լանգ
Ալլան Նորեգաարդ
Առագաստանավային սպորտ 49er օգոստոսի 8
Մեդալ ըստ սպորտաձևի
Սպորտ       Ընդամենը
Ակադեմիական թիավարություն 1 1 1 3
Հեծանվասպորտ 1 0 0 1
Բադմենտոն 0 1 1 2
Առագաստանավային սպորտ 0 1 1 2
Հրաձգություն 0 1 0 1
Ընդամենը 2 4 3 9

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Denmark launches Olympics 2012 campaign with new medals target, flag bearer». Xinhua Net (English). 2012 թ․ հունիսի 28. Վերցված է 2012 թ․ սեպտեմբերի 3-ին.