Դամասկոս (արաբ․՝ مُحافظة دمشق‎‎), մարզի կարգավիճակ ունեցող վարչական միավոր Սիրիայի Արաբական Հանրապետության հարավում։ Ունի 105 կմ² տարածք և 1 749 000 բնակչություն[2]։

Դամասկոսի մարզ
արաբ․՝ مُحافظة دمشق‎‎
ԵրկիրՍիրիա Սիրիա
ԿարգավիճակՍիրիայի մարզ
Մտնում էՍիրիա
ՎարչկենտրոնԴամասկոս
Հիմնական լեզուարաբերեն
Բնակչություն1 754 000 ± 500 մարդ (դեկտեմբերի 31, 2011)[1]
Տարածք105
Ժամային գոտիUTC+2,
ամռանը UTC+3
ISO 3166-2 կոդSY-RA
damascus.gov.sy

Վարչական կենտրոնը Դամասկոս քաղաքն է։ Ի տարբերություն մյուս 13 մարզերի՝ Դամասկոսի մարզը չունի գավառներ ու շրջաններ. ներառում է միայն մայրաքաղաք Դամասկոսը և Յարմուք բնակավայրը։ Չորս կողմից շրջապատված է Ռիֆ Դիմաշկ մարզի տարածքներով։

Դամասկոսը գտնվում է Լիբանանի պետական սահմանին բավական մոտ։ Այն տարածքով ամենափոքր մարզն է Սիրիայում։

Բնակչություն խմբագրել

Տարի 1960 1970 1981 1994 2004 2010 2012
Բնակ. 653,472 836,688 1,112,214* 1 394 322 1,552,161* 1 749 000 2 215 284**
Աղբյուր։ World Gazetteer և Statoids, *գնահատված քանակ **հաշվարկային քանակ

Պատկերասրահ խմբագրել

 
 
 
Դումմար արվարձան-թաղամաս Դամասկոսի արևմտյան հատված Դամասկոս՝ Կասյուն լեռից

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Դամասկոսի մարզ» հոդվածին։