ԴՊ-62 «Դամբա», սովետական մերձափնյա ինքնաշարժ ռեակտիվ ռմբանետային կոմպլեքս։ Ստեղծված է РСЗО 9К51 «Ռումբ»-ի հիման վրա։

ԴՊ-62
ДП-62
ԵնթատեսակБМ-21ПД
Ծառայության ընդունման տարի1980
ԱրտադրողԽորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն
Արտադրված է1980
Տեխնիկական տվյալներ
Փողի տրամաչափ122 մմ մմ
Փողի երկարություն3000 մմ մմ
Զենքի քաշը լիցքավորված պահեստատուփով14 260 կգ կգ

Ստեղծման պատմություն խմբագրել

ԴՊ-62 կոմպլեքսի մշակումը սկսվել է ԽՍՀՄ նախարարների խորհուրդի 1969 թվականի դեկտեմբերի 31-ի №999-362 որոշմամբ։ Գլխավոր կատարողը համարվում էր НПО «Сплав»-ը։ 1980 թվականին կոմպլեքսը ընդունվեց որպես սպառազինություն և սկսվեց զանգվածային արտադրությունը[1]։

Կառուցվածքի նկարագրություն խմբագրել

ԴՊ-62-ի հիմնական նշանակությունը ափամերձ գոտում հակառակորդի դիվերսիոն ուժերին պարտության մատնելն է՝ տեղակայման մուտքի մոտ և նավերի կայանատեղում։ ԴՊ-62-ի կազմի մեջ են մտնում[1][2].

  1. Մարտական մեքենա БМ-21ПД․
  2. Տրանսպորտային մեքենա 95ТМ միասնական դարակաշարերի հավաքածուի հետ․
  3. Տոխնոլոգիական սարքավորումների հավաքածու 95ТО․
  4. Չղեկավարվող ռեակտիվ արկ ПРС-60։
ПРС-60
Հիմնական բնութագրեր
Տրամաչափ, մմ 122
Կրակի հեռահարություն, կմ 0,3..5
Փամփուշտի երկարություն, մմ 2756
Կայունարարի բացվածք, մմ 250
Զանգված, կգ 20

Մարտական մեքենա БМ-21ПД իրենից ներկայացնում է մարտական մեքենա БМ-21-ի վերամշակված տարբերակը։ Ի տարբերություն БМ-21 մարտական մեքենայի БМ-21ПД հագեցած է համուղղիչ ուժով և կարող է աշխատել ոչ միայն իր սեփական էլեկտրակայանից, այլ նաև 380 Վ լարման էլեկտրակայանից։ Կրակը կարող է կառավարվել ինչպես մեքենայից, այնպես էլ հեռակառավարման վահանակով։ Մեքենան կարող է աշխատել երկու ռեժիմով. ավտոմատ և հիդրոակուստիկ կայանի օգտագործմամբ։

Փաթեթի լիցքավորումը իրականացվում է ձեռքով՝ գետնից կամ 95ТМ մեքենայից։ Տրանսպորտային մեքենան ստեղծված է ЗИЛ-131-ի հիմքի վրա և ի վիճակի է կրակել 40 փամփուշտ[1][2]։ Ընդունակ է ոչնչացնել 3-200 մետր խորությամբ գտնվող գերփոքր սուզանավեր։ Բացի այդ հնարավորություն ունի ոչնչացնելու ստորջրյա դիվերսանտներին, դրա համար արկը համալրվում է հատուկ սարքավորումով։ Ոչնչացման հավանականությունը կազմում է 99 % է[1][2]։

Մոդիֆիկացիա խմբագրել

  • ԴՊ-62 — հիմնական մոդիֆիկացիա
  • ԴՊ-62Է — արտահանման տարբերակ

Ծանոթագրություն խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 Гуров С. В. «Береговой самоходный реактивный бомбомётный комплекс ДП-62 «Дамба»» (ռուսերեն). Ракетная техника. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մայիսի 18-ին. Վերցված է 2012 թ․ հունվարի 10-ին.
  2. 2,0 2,1 2,2 Карпенко А. В., Современные реактивные системы залпового огня, стр. 35

Գրականություն խմբագրել

  • Карпенко А. В. 122-мм самоходный противодиверсионный береговой ракетный комплекс ДП-62 «Дамба» // Современные реактивные системы залпового огня. — С. 35. — 76 с.

Արտաքին հղումեր խմբագրել