Գևորգ Քյութներյան
Գևորգ Քյութներյան (կամ Քյունթերյան, հավանաբար 1882, Պարտիզակ, Նիկոմիդիայի գավառակ, Բրուսայի նահանգ- 1915, Մեսքենե), հայ դեղագործ։
Ծնվել է | հավանաբար 1882 |
---|---|
Ծննդավայր | Պարտիզակ, Նիկոմիդիայի գավառակ, Բրուսայի նահանգ |
Մահացել է | 1915 |
Մահվան վայր | Մեսքենե |
Մահվան պատճառ | Հայոց ցեղասպանություն |
Ազգություն | հայ |
Կրթություն | Կ. Պոլսի Օսմանյան դեղագործական վարժարան |
Մասնագիտություն | դեղագործ |
Կենսագրություն
խմբագրելԾնվել է հավանաբար 1882 թվականին Բրուսայի նահանգի Նիկոմիդիայի գավառակի Պարտիզակ ավանում։ 1907 թվականին ավարտել է Կ. Պոլսի Օսմանյան դեղագործական վարժարանը։ Փարիզում տարրաբանական (քիմիական) կրթություն է ստացել։ «Մանզումեի էֆքյար» թերթում հոդվածներ է գրել։ Նիկոմիդիայում սեփական դեղատուն է ունեցել և դեղագործ աշխատել։
Մահացել է 1915 թվականին Մեսքենեի աքսորավայրում, ծայրահեղ թշվառության մեջ՝ սովից ու հիվանդություններից՝ մոտ 33 տարեկանում։
Գրականություն
խմբագրել- Հայ բժշկութեան տուած զոհերը, ցուցակագրուած վաւերական փաստերով, Կ. Պոլիս, 1919։
- Յարման Արսեն, Հայերը օսմանյան առողջապահության ծառայության մեջ և պատմություն սուրբ Փրկիչ հայոց հիվանդանոցի (թուրքերեն), Ստամբուլ, 2001։
Աղբյուր
խմբագրելՀարություն Մինասյան, Օսմանյան կայսրությունում և Թուրքիայի Հանրապետությունում բռնաճնշումների և ցեղասպանության ենթարկված հայ բժիշկներ, Երևան, «Լուսաբաց», 2014 — 520 էջ։