Գևորգ Յազըճյան

հրապարակախոս, խմբագիր, մատենագետ

Գևորգ Գրիգորի Յազըճյան (հուլիսի 6, 1961(1961-07-06), Բեյրութ, Լիբանան), հայ հրապարակախոս, խմբագիր, մատենագետ, պատմական գիտությունների թեկնածու (2001[1], հրաժարվել է 2012 թվականին)։

Գևորգ Յազըճյան
Ծնվել էհուլիսի 6, 1961(1961-07-06) (62 տարեկան)
ԾննդավայրԲեյրութ, Լիբանան
ԿրթությունԵրևանի պետական համալսարան
Մասնագիտությունհրապարակախոս, խմբագիր և մատենագետ

Կենսագրություն խմբագրել

Գևորգ Յազըճյանը ծնվել է 1961 թվականի հուլիսի 6-ին Բեյրութում։ 1986 թվականին ավարտել է ԵՊԻ-ն, 1986-1988 թվականներին սովորել է ԵՊՀ-ում։ 1994 թվականին բնակություն է հաստատել Հայաստանում։

1988-1989 թվականներին եղել է «Երկաթե շերեփ», 1990-1992 թվականներին՝ «Սադա Արարատ» (արաբ.), 1990-1994 թվականներին՝ «Սփիւռք» (երեքն էլ՝ Բեյրութ), 2004 թվականին՝ «Շրջադարձ» (Հասմիկ Գուլակյանի հետ, Երևան) պարբերականների խմբագիր։

Լույս են տեսել Յազըճյանի «Հայաստանի պարբերական մամուլը 1997 թ. առաջին քառամսյակին։ Մատենագիտական ամփոփագիր» (1997), «Հայաստանի, ԼՂՀ-ի և ԱՊՀ երկրների հայկական պարբերական մամուլի նորեկները 1997 թ-ին» (1998), «Հայաստանի 1985–1991 թուականներու պարբերական մամուլը» (2004), «Լիբանանահայ պարբերական մամուլը 2002 թուականին (Համայնապատկերի փորձ)» (2004) մատենագիտական, «Կարսի 1920 թ. անկման խորքային պատճառները» (2007, 2009) պատմագիտական աշխատությունները, «Հրաւէր դէպի Արցախ» (2003) ուղեգրությունը։

Թարգմանություններ է արել ռուսերենից արևմտահայերեն, արաբերենից՝ արևելահայերեն։

Ծանոթագրություններ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է «Հայ գրատպություն և գրքարվեստ» հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում-Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։