Գրքի թվայնացում
Գրքի թվայնացում, գործընթաց, որի ընթացքում թղթե գրքերը դարձնում են էլեկտրոնային (թվայնացնում են)։ Էլեկտրոնային գրքերը կարող են ստեղծել էլեկտրոնային գրադարան և տարածվել համացանցում։ Թվայնացված գրքերը հեշտ են տարածվում, նվագարկվում և կարդացվում էկրանին։ Սովորաբար թվայնացված գրքերը պահվում են՝ DjVu, Portable Document Format (PDF), JPG կամ TIFF ֆորմատներով։ Հիմնական նկարը վերարտադրելու համար օգտագործվում է գրանշանների օպտիկական ճանաչում (OCR)[1]։ Նկարների սկանավորումը կարող է կատարվել մեխանիկական կամ ավտոմատացված։ Սովորական սկաներներում գիրքը դրվում է ապակու վրա, գրքի վրա լույս է ընկնում, և օպտիկական մեխանիզմը սկանավորում է՝ էկրանը շարժվելով ապակու տակից։ Այլ գրքային սկաներներ օգտագործում են V-աձև շրջանակ և էջերը նկարում են վերևից։ Էջերը կարող են թերթվել ավտոմատ կամ ձեռքով։ Մասնագիտացված սկաներները ապակին սեղմում են թղթին՝ դրանով էլ վերացնելով սկանավորման թերությունները։ Սկանավորումից հետո ծրագիրը շտկում է փաստաթղթի նկարը, հավասարեցնում, վերափոխում է այն՝ դարձնելով տեքստ և վերածում էլեկտրոնային գրքի։ Մարդիկ հիմանակում ստուգում են սկանավորված նկարները՝ սխալների ուղղման համար։
118 կետ/սմ խտությունը սովորական սկանավորման համար համարվում է նորմալ, սակայն բարդ և եզակի գրքերի համար օգտագործվում է ավելի բարձր կետայնություն։ Գերժամանակակից սկաներները ունակ են սկանավորելու գրեթե 1000 էջ մեկ ժամում։ Գոյություն ունեն ձեռքի սկաներներ, որոնք ունակ են թվայնացնել ավելի քան 1200 էջ ժամում։
Թվայնացման մեթոդներ
խմբագրելՆախկինում հաճախ օգտագործվել է տեքստի մեխանիկական մուտքագրում։
Այսօր թվայնացման պրոցեսն ունի երկու մոտեցում․
- Պարտադիր՝ ստանալ էջերի պատճենը գրաֆիկական նկարի տեսքով՝ սկանավորման կամ նկարահանման եղանակով։ Այս պարագայում ամբողջությամբ պահպանվում է էջի կառուցվածքը և ձևավորումը, բացառվում է սխալի առկայությունը, սակայն անհնար է դառնում որոնումը կամ մեջբերման համար ինչ-որ քաղվածքի դուրսբերումը։
- Կամընտիր՝ սկանավորումը կատարվում է գրանշանների օպտիկական ճանաչման սկզբունքով և պահպանվում է էլեկտրոնային գրքերի համար նախատեսված ֆորմատներից մեկով։ Այս դեպքում հնարավորություն է առաջանում որոնումը գրքում և մեծամասշտաբ գրքերի ինդեքսացումը, սակայն բարդություններ են առաջանում օրիգինալ կառուցվածքի, նկարերի և սխեմաների պահպանման հարցում, և գրեթե անխուսափելի են դառնում սխալները։
Վերջին շրջանում ավելի հաճախ օգտագործվում են տեքստերի ավտոմատ ճանաչման ռեժիմը և օրիգինալ կառուցվածքի պահպանումը, ինչը թույլ է տալիս միավորել երկու մոտեցումների առավելությունները։
Գրքային սկաներներ
խմբագրելԳրքային սկաներներ հատուկ նեղ մասնագիտական սկաներներ են, որոնք նախատեսված են ավելի արագ կամ հարմար սկանավորման համար։ Կարելի է առանձնացնել 3 նմանատիպ սկաներների տիպեր՝
- պլանշետային՝ սկաներներ, որոնք նախատեսված են տնային օգտագործման համար։
- պլանտարային՝ պրոֆեսիոնալ գերզարգացած սկաներներ։
- ռոբոտացված՝ հորինված գերտեխնոլոգիական սկաներներ, որոնք օժտված են տարատեսակ կոնստրուկցիաներով, որոնք նախատեսված են էջերի ավտոմատացված թերթման համար։
Վերջին երկու տիպի սկաներներում հիմնականում օգտագործվում է ոչ թե սկանավորող մեխանիզմ, այլ բարձր կետայնության թվային տեսախցիկներ։ Որոշ մոդելներում օգտագործվում է երկու տեսախցիկ, որոնք մեկը մյուսի հանդեպ տեղադրված են այնպիսի անկյունով, որ երկուսն էլ նկարեն միաժամանակ։
Պլանտերային և ռոբոտացված սկաներները թույլ են տալիս սկանավորել 500-ից 2000 էջ ժամում, իսկ լավագույն մոդելները՝ 2500-ից մինչև 3000 էջ ժամում։
Պրոֆեսիոնալ գրքային սկաներներ
խմբագրելՊրոֆեսիոնալ գրքային սկաներները սկանավորում են օրիգինալից՝ երկու տեսախցիկի և լույսի աղբյուրի շնորհիվ։ Այսպիսի սկաներների առավելությունը կայանում է իր նկարման բարձր արագության մեջ, ինչպես նաև՝ գիրքը 180 աստիճանով բացելու անհրաժեշտության բացակայության։ Սակայն նմանատիպ սկաներների արժեքը հասնում է 10 000 դոլլարի։
Սկանավորում էջի կտրմամբ
խմբագրելՍա օգտագորվում է, երբ գրքի սկանավորումը ունի ոչ մեծ բյուջե․ սրա ընթացքում էջը կտրվում և հանվում է բուն գրքից։ Այս միջոցով գիրքը դառնում է փաստաթղթերի տուփ, որոնք հնարավոր կլինի ներբեռնել սովորական սարքի մեջ, սակայն սա չի համարվում սկանավորման լավ տարբերակ, մասնավորապես՝ եզակի և հին գրքերի համար կամ այն դեպքում, երբ գիրքը թանկ է կամ հավաքածուի մաս է կազմում։ Այս սկանավորման տեսակի համար կա երկու բարդություն․ առաջինը՝ էջի կտրումը, իսկ երկրորդը՝ բուն սկանավորումը։
Էջի կտրում
խմբագրել500-ից մինչև 1000 էջերի կտրումը կարելի է իրականացնել թղթի համար նախատեսված հատուկ գիլյոտնիով։ Կտրումն իրականացվում է մեծ դանակի միջոցով, որը շարժվում է ուղիղ և կտրում թղթի ողջ երկայնքով։ Դանակի կոթունն ունակ է իր վրա կրել մի քանի կիլոգրամ ուժ, որն անհրաժեշտ է մեծ քանակի թուղթ կտրելու համար։ Որոշ ժամանակ կտրելուց հետո այն սկսում է կտրել ոչ սխալ, իսկ ուժը, որը պետք է գործադրել կտրելու համար, ավելանում է։ Գիլյոտինով կտրելու ընթացքում դանակը բթանում է, այդ իսկ պատճառով այն պետք է սրել։
Սկանավորում
խմբագրելԵրբ թղթերը առանձնացված են կազմից այն կարելի է սկանավորել շնորհիվ սովորական պլանշետային սկաների կամ սկաների, որն օգտագործում է ավտոմատ թղթերի փոխանցում։ Սակայն դեֆեկտավոր թղթերը դժվար է սկանավորել վերջինիս միջոցով։ Նրանք նախատեսված են միաչափ էջերի սկանավորման համար, և տարբեր չափերի էջեր սկանավորելու դեպքում նրանք կդառնան անորակ։
Առանց միջամտության սկանավորում
խմբագրելՍկանավորում նախատեված կարված և կտրված գրքերի համար։ Շնորհիվ հատուկ V-աձև կառուցվածքի այն կարող է թվայնացնել գրքերը։ Գիրքը մնում է նույն դիրքում։ Թվայնացման արագությունը 500-700 էջ ժամում։ Կան մոդելներ որոնք թերթում են էջերը ավտոմատ, սակայն որոշ մոդելներում անհրաժեշտ է այն կատարելի ձեռքով։ Էջի չափը պետք է լինի А2-А4: Ստացված նկարները ունենում են 130—470 dpi կետայնություն։ Այսպիսի սկաներները զբաղեցնում են մեծ տարածք։ Արդիականացվում է շնորհիվ տեսախցիկի։ Մեկնարկվում է մեկ ստեղնի միջոցով։
Գրքերի թվայնացման խոշոր նախագծեր
խմբագրելՄի շարք խոշոր գրադարաններ ներկայացնում են գրեքերի թվայնացման ծառայություններ։ Հիմնական չափանիշները՝ հրապարակումները պետք է լինեն հանրային տիրույթում և պետք է հանձնվեն պահման։
Գոյություն ունեցող նախագծներ
խմբագրել- «Scan-on-demand», անվճար ինտերենտ նախագիծ Open Library, որտեղ ցանկացած մարդ կարող է ընտրել գիրք ցանկից, որը պարունակում է XIX—XX դարի գրականության մեծ մասը։ Թվայանացումը իրականացվում է շնորհիվ Ինտերնետ Արխիվի։ openlibrary.org կայքում հավաքվել են ավելի քան մեկ միլլիոն թվայնացված հրապարակումներ[2]։
- «DigiWunschbuch», թվայնացման կենտրոն և համալսարանի պետական գրադարանի նախագիծ, որը թվայնացումը կատարում է վճարի դիմաց, այդպիսով պատվիրողը ստանում է պահանջվող գրքի թվային պատկերը սկավառակի վրա[3]։
Արտաքին հղումներ
խմբագրելԾանոթագրություններ
խմբագրել- ↑ «Գրանշանների օպտիկական ճանաչում». Վիքիպեդիա. 2020-07-08.
- ↑ «Архивированная копия». Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ դեկտեմբերի 20-ին. Վերցված է 2008 թ․ նոյեմբերի 26-ին.
- ↑ «DigiWunschbuch: WUNSCHBÜCHER». Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ մարտի 28-ին. Վերցված է 2008 թ․ նոյեմբերի 26-ին.