Գրքերի և կարտոֆիլի կեղևից կարկանդակների սիրահարների ակումբ

«Գրքերի և կարտոֆիլի կեղևից կարկանդակների սիրահարների ակումբ» (անգլ.՝ The Guernsey Literary and Potato Peel Pie Society), ռեժիսոր Մայք Նյուելի` 2018 թվականին նկարահանված ֆիլմը: Սցենարը գրել են Դոն Ռուսը և Թոմաս Բեզուչը, հիմնված է Մերի Էնն Շաֆերի և Էնն Բերոուզի համանուն վեպի (2008) վրա: Պրեմիերան կայացել է 2018 թվականի ապրիլի 9-ին Լոնդոնում:

Picto infobox cinema.png
Գրքերի և կարտոֆիլի կեղևից կարկանդակների սիրահարների ակումբ
անգլ.՝ The Guernsey Literary and Potato Peel Pie Society
Գրքերի և կարտոֆիլի կեղևից կարկանդակների սիրահարների ակումբ.jpg
ԵրկիրFlag of the United Kingdom.svg Միացյալ Թագավորություն
Flag of France.svg Ֆրանսիա
Ժանրդրամա, ռոմանտիկ ֆիլմ և պատմական ֆիլմ
ՀիմքThe Guernsey Literary and Potato Peel Pie Society?
Թվականապրիլի 20, 2018 և օգոստոսի 9, 2018[1]
Լեզուանգլերեն
ՌեժիսորՄայք Նյուել
ՊրոդյուսերGraham Broadbent?
Սցենարի հեղինակThomas Bezucha?, Դոն Ռուս և Kevin Hood?
ԴերակատարներԼիլի Ջեյմս, Ջեսիկա Բրաուն Ֆինդլի, Մեթյու Գուդ, Միխիլ Հյոյսման, Գլեն Փաուել, Katherine Parkinson?, Թոմ Քորթնի, Պենելոպա Ուիլթոն և Marek Oravec?[2]
Պատմվածքի վայրԼոնդոն
Տևողություն124 րոպե

ՍյուժեԽմբագրել

1941 թվականին Գերնսի կղզում չորս ընկերների կանգնեցնում են գերմանացի զինվորները պարետային ժամը խախտելու համար։ Ձերբակալությունից խուսափելու համար նրանք ասում են, որ վերադառնում են գրական ակումբի հանդիպումից, որը կոչվում է «Գրքերի և կարտոֆիլի կեղևից կարկանդակների սիրահարների ակումբ»:

Հինգ տարի անց Ջուլիետ Էշթոնը զբաղվում է իր վերջին գրքի առաջխաղացմամբ: Նրա հրատարակիչ Սիդնի Սթարկը խնդրում է նրան «The Times Literary Supplement» ամսագրի համար գրել հոդվածներ գրականության օգուտի մասին: Ջուլիետը Դոուս Ադամսից ստանում է նամակ: Նա գրել էր, որ իրեն բաժին է հասել Չարլզ Լեմի գրքի օրինակը և խնդրում է նրան հուշել, թե որտեղ կարելի է գնել այդ հեղինակի մյուս գրքերը: Նա նաև պնդում է, որ «Գրքերի և կարտոֆիլի կեղևից կարկանդակների սիրահարների ակումբի» անդամ է: Ջուլիետը նրան է ուղարկում Լեմի մեկ այլ գիրք և խնդրում կիսվել ակումբի մասին տեղեկատվությամբ և այն մասին, թե ինչպես է այն ձևավորվել:

ԴերերումԽմբագրել

ՔննադատությունԽմբագրել

Կինոքննադատները ֆիլմին հիմնականում տվել են դրական գնահատականներ: «Rotten Tomatoes» կայքում ֆիլմն ունի 82 % վարկանիշ` հիմնված քննադատների 61 գրախոսության վրա, միջին բալը 10-ից կազմում է 6,3[5]: «Metacritic» կայքում ֆիլմը 100-ից ստացել է 65 միավոր` հիմնված 10 գրախոսության վրա, որը համապատասխանում է «հիմնականում դրական արձագանքներ» կարգավիճակին[6]:

ԾանոթագրություններԽմբագրել

  1. https://www.cineplex.de/film/deine-juliet/350773/
  2. ČSFD (չեխերեն) — 2001.
  3. Jr Mike Fleming (20 October 2016)։ «Lily James Set To Star In 'The Guernsey Literary And Potato Peel Pie Society'»։ Deadline Hollywood։ Penske Business Media։ Վերցված է 9 July 2018 
  4. Busch Anita (21 March 2017)։ «Glen Powell, Michiel Huisman, 'Downton Abbey' Actors Join 'Guernsey'»։ Deadline Hollywood։ Penske Business Media։ Վերցված է 9 July 2018 
  5. «The Guernsey Literary and Potato Peel Pie Society (2018)»։ Rotten Tomatoes 
  6. «The Guernsey Literary and Potato Peel Pie Society Reviews»։ Metacritic