Գրոս Վոնսդորֆի դղյակ
Գրոս Վոնսդորֆի դղյակ (գերմ.՝ Burg Groß Wohnsdorf), 13-րդ դարի տևտոնական օրդենի դղյակ, որը գտնվում է համանուն բնակավայրում (այժմ՝ Կալինինգրադի մարզի Կուրորտնոե ավան)։ 1830 թվականի հրդեհից հետո ավերվել է և չի վերականգնվել։ Պահպանվել են 1356 թվականին կառուցված աշտարակի ավերակները։
Տեսակ | դղյակ և ճարտարապետական հուշարձան |
---|---|
Վարչական միավոր | Kurortnoe, Pravdinsky District? |
Երկիր | ![]() |
Կառուցված | 1356 |
![]() | |
![]() | |
![]() |
Պատմություն Խմբագրել
Գրոս Վոնսդորֆի փայտե և հողե դղյակը կառուցվել է Տևտոնական միաբանության կողմից 13-րդ դարում, նվաճված հին պրուսական Կապոստետե (գերմ.՝ Capostete) ամրոցի տեղում։
1319 թվականին դղյակն ավերվեց լիտվական զորքերի կողմից։ Մեկ տարի անց դղյակը վերականգնվեց նախկին տեսքով, սակայն նորից նվաճվեց և հրդեհվեց լիտվացիների կողմից 1347 թվականին, որից հետո էլ որոշվեց այն վերակառուցել քարից։ 1348 թվականին Գրոս Վոնսդորֆը դարձավ կամմերմատի կենտրոնը, Ինստերբուրգի կոմտուրի ենթակայությամբ։ Քարե դղյակի շինարարությունը սկսվեց 1356 թվականին և ավարտվեց 1372 թվականին։ 1391 թվականին Գրոս Վոնսդորֆը կրկին վերակառուցվեց[2]։
1450 թվականին դղյակ այցելեց Տևտոնական միաբանության մագիստր Լյուդվիգ ֆոն Էրլիխսհաուզենը[2]։
Շուտով Տասներեքամյա պատերազմի ավարտից հետո 1468 թվականին միջոցների բացակայության պատճառով միաբանությունը դղյակը հանձնեց Հանս ֆոն Վոյրին։ 1525 թվականին դուքս Ալբրեխտը հայտարարեց Տևտոնական միաբանության աշխարականացման մասին և դղյակը հանձնեց Էդելման Գրեյնո ֆոն Դյոբերիտցին։ 1552 թվականին դղյակն անցավ Անդրեաս ֆոն Ֆլանսին։ 1590 թվականին իրականացվեց կապիտալ վերակառուցում[2]։
1688 կամ 1702 թվականին ամրոցը համարվում էր Ֆոն Շրյոտտեր ընտանիքի կալվածքի մի մասը[3]։ Այստեղ իր մանկությունն է անցկացրել Պրուսիայի գավառի ապագա նախարար և պետական խորհրդի անդամ Ֆրիդրիխ Լեոպոլդ ֆոն Շրյոտտերը։ Դղյակ հաճախակի էր այցելում ընտանիքի բարեկամ Իմանուիլ Կանտը։
1790 թվականին դղյակում մեծ հրդեհ է բռնկվում, որից հետո ճարտարապետ Ֆրիդրիխ Ժիլլին վերակառուցում է այն, վերականգնվում է նաև աշտարակը[4]։ 1830 թվականին դղյակում ավելի խոշոր չափերի հրդեհ է բռնկվում, որից այն ամբողջությամբ ավերվում է բացի աշտարակից։
Ներկայիս վիճակ Խմբագրել
Կալինինգրադի մարզի կառավարության 2007 թվականի մարտի 23-ի № 132 որոշմամբ դղյակի ավերակներին շնորհվում է տարածքային նշանակության մշակութային ժառանգության օբյեկտի կարգավիճակ[5]։
Ծանոթագրություններ Խմբագրել
- ↑ GeoNames — 2005.
- ↑ 2,0 2,1 2,2 «Замок Гросс Вонсдорф - Курортное»։ www.prussia39.ru։ Վերցված է 2017-02-23
- ↑ Manfred Höhne։ «Kurortnoje - Groß Wohnsdorf und die Familie von Schrötter - Ostpreussen» (գերմաներեն)։ www.ostpreussen.net։ Արխիվացված է օրիգինալից 2020-09-30-ին։ Վերցված է 2017-02-22
- ↑ «Gross Wohnsdorf – Курортное Правдинский район»։ Анатолий Бахтин
- ↑ «Список объектов культурного наследия Калининградской области»։ Արխիվացված է օրիգինալից 2017-02-21-ին։ Վերցված է 2018-06-15