Գրոսհեյմիա Կարլ-Հենրիի
Գրոսհեյմիա Կարլ-Հենրիի | ||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|
Գիտական դասակարգում | ||||||||
|
||||||||
Լատիներեն անվանում | ||||||||
Grossheimia caroli–henrici
|
Գրոսհեյմիա Կարլ-Հենրիի (լատին․՝ Grossheimia caroli–henrici), բարդածաղկավորների ընտանիքին պատկանող ծածկասերմ բույս։ Գրանցված է Հայաստանի Հանրապետության Կարմիր գրքում։
Նկարագրություն խմբագրել
Մինչև 1 մ բարձրությամբ, հաստ ցողուններով բազմամյա բույս է։ Զամբյուղները համարյա գնդաձև են՝ 20-25 մմ տրամագծով, չծածկված գագաթնային տերևներով։ Ծաղիկները դեղին են[1]։
Տարածվածություն խմբագրել
Հայաստանում հանդիպում է միայն Դարեղեգիսի ֆլորիստիկական շրջանում (Ջերմուկի շրջակայք)[1]։
Էկոլոգիա խմբագրել
Աճում է ենթալպյան գոտում՝ ծովի մակարդակից 2000–2200 մ բարձրությունների վրա, բարձրախոտում, անտառի եզրերին։ Ծաղկում է հուլիս–օգոստոս ամիսներին, պտղաբերում՝ օգոստոսին[1]։
Պահպանություն խմբագրել
Կրիտիկական վիճակում գտնվող տեսակ է։ Հայաստանի էնդեմիկ բուսատեսակ է։ Հայտնի է ընդամենը մեկ պոպուլյացիա։ Տարածման և բնակության շրջաների մակերեսը 10 կմ²-ից պակաս է։ Տեսակին, կապված Ջերմուկ առողջարանի շրջակայքում իրականացվող տնտեսական գործունեության ինտենսիվացման հետ, սպառնում է անհետացման վտանգ։ Հայաստանի Կարմիր գրքի առաջին հրատարակության մեջ ընդգրկված չէր։ CITES–ի և Բեռնի կոնվենցիաների հավելվածներում ընդգրկված չէ[1]։
Պահպանության գործողություններ չեն իրականացվում[1]։
Ծանոթագրություններ խմբագրել
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Հայաստանի Կարմիր գիրք. Երևան: Հայաստանի բնապահպանության նախարարություն. 2010. ISBN 978-99941-2-420-6.