Գրինբրայերի ուրվականը (անգլ.՝ Greenbrier Ghost), 1897 թվականին Ամերիկայի Միացյալ Նահանգների Գրինբայեր շրջանում երիտասարդ աղջկա ուրվական։ Ի սկզբանե որոշվել է, որ մահը վրա է հասել բնական պատճառներով, սակայն ավելի ուշ դատարանը որոշել է, որ կնոջն ամուսինն է սպանել՝ հիմք վերցնելով կնոջ մոր ցուցմունքները։ Մայրն էլ իր հերթին հայտնել է, որ այդ ամենը նրան փոխանցել է աղջկա ուրվականը։

Գրինբրայերի ուրվականը
Դիմանկար
 Greenbrier Ghost Վիքիպահեստում

Պատմություն խմբագրել

Սպանության զոհը՝ Զոնա Հիսթերը ծնվել է 1873 թվականին, Գրինբրայեր շրջանում, Ջեյկոբ Հիսթերի և Մերի Ռոբինսոն-Հիսթերի ընտանիքում։ Նրա վաղ կյանքի մասին շատ քիչ տեղեկություն է հայտնի։ Հայտնի է միայն, որ նա մեծացել է Վիրջինիա նահանգի Ռիչլանդ քաղաքում, 1895 թվականին ունեցել է ապօրինի երեխա։ 1896 թվականին Զոնան սկսում է հանդիպել Էդվարդ Շու անունով մի թափառաշրջիկի հետ, որը Գրինբայեր է տեղափոխվել և աշխատանք գտել։ Զույգը շուտով ամուսնացել է՝ չնայած Զոնայի մոր առարկությանը։

Ամուսինները միասին ապրել են ոչ այնքան երկար ժամանակ․ 1897 թվականի հունվարի 23-ին Զոնա Հիսթեր-Շուի մարմինը հայտնաբերվել է մի տղայի կողմից, որն այդ մասին տեղեկացրել է մորը։ Մայրն էլ իր հերթին բժշկի և քորոների կանչել։ Նրանց ժամանման պահին Էդվարդ Շուն կնոջ մարմինը բարձրացրել է առանձնատան երկրորդ հարկ և դրել մահճակալին։ Բժիշկ Ջորդ Քնափը կարճ զննություն է անցկացրել և լքել տունը։

Զոնա Շուն թաղվել է մահվան հաջորդ օրը՝ հունվարի 24-ին, տեղի Soule Chapel Methodist Cemetery գերեզմանատանը։

Նրա մայրը, չհավատալով, որ դուստրը հենց այնպես է մահացել, շուրջ չորս ամիս աղոթում էր այն հույսով, որ աղջիկը կվերադառնա և կբացատրի, թե ինչ է եղել։ Համաձայն տեղի լեգենդի՝ թաղումից 4 շաբաթ հետո շուրջ 4 օր Զոնայի մոր մոտ է եկել աղջկա ուրվականը և պատմել, որ նրա մահվան մեջ մեղավոր է ամուսինը, որը խեղդամահ է արել՝ կոտրելով պարանոցը։ Մայրը համոզել է տեղի դատախաղ Ջոն Փրեստոնին իրականացնել արտաշիրմում։ 1897 թվականի փետրվարի 22-ին տեղի իրականացված դիահերձումը ցույց է տվել, որ Զոնայի պարանոցը իրականում կոտրված է, կոկորդին առկա էին մատների հետքեր։ Արդյունքում Շուն ձերբակալվել է։

Դատական գործընթացի ժամանակ, Զոնայի մայրն այնքան վստահորեն էր տալիս ցուցմունքները, որ դատավորը ատենակալներին չէր կարողանում համոզել, որ չի կարելի ընդունել որոշում՝ հիմնվելով ուրվականի խոսքերի վրա։ 1897 թվականի հուլիսի 1-ին դատարանը որոշում է կայացնում, որի համաձայն՝ Շուն մեղավոր է ճանաչվում սպանության մեջ, և դատապարտվում է ազատազրկման։ Շուն տեղափոխվում է Արևմտյան Վիջինիա նահանգի Մոունդսվիլ քաղաքի բանտ, որտեղ մնում է 3 տարի։ Մահանում է 1900 թվականի մարտի 13-ին անհայտ համաճարակից։ Թաղվել է տեղի գերեզմանատանը։

Զոնա Հիսթերի տապանաքարի կողքին տեղադրված է Գրինբրայերի ուրվականին նվիրված հուշախորհրդանիշ։

Մշակույթում խմբագրել

  • Այս իրադարձության հիման վրա 1998 թվականի գրվել է պիես, որը բեմադրվել է Greenbrier Valley Theatre թատրոնում։ Ավելի ուշ ստեղծվել է դրա երաժշտական ադապտացիան։
  • Ամերիկացի գրող Ջոնաթան Մեյբերին[1] գրել է «Շերլոկ Հոլմսը և Գրինբրայերի ուրվականը» գիրքը[2]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Джонатан Мэйберри
  2. «Шерлок Холмс и гринбрайерский призрак». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հուլիսի 17-ին. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 13-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գրինբրայերի ուրվականը» հոդվածին։