Գրիգոր Չուբարյան փողոց (Երևան)

Գրիգոր Չուբարյան փողոց, փողոց Երևանի Կենտրոն վարչական շրջանի Այգեստան թաղամասում։ Անվանումն ստացել է հայ իրավաբան, հասարակական, քաղաքական գործիչ, ՀԽՍՀ գիտության վաստակավոր գործիչ Գրիգոր Չուբարյանի պատվին։

Գրիգոր Չուբարյան
ՔաղաքԵրևան Երևան
Համայնք(ներ)Կենտրոն վարչական շրջան
ՍկիզբՇարա Տալյան փողոց
ԱվարտՖիզկուլտուրնիկների փողոց

Տվյալներ խմբագրել

Սկսվում է Շարա Տալյան փողոցից, ձգվում դեպի հարավ-արևմուտք՝ հասնելով Ֆիզկուլտուրնիկների փողոցի թիվ 40 և 38 շենքերի մոտ։ Գտնվում է Ալեք Մանուկյան փողոցի թիվ 7 շենքի բակում[1]։

Նախկինում կոչվել է Այգեստանի 3-րդ փողոց։ Ներկայիս անվանումն ստացել է Երևանի ավագանու 2022 թվականի մարտի 15-ի որոշմամբ, որով Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանի Այգեստան թաղամասի մի շարք փողոցներ անվանակոչվել են մեծանուն համալսարանականների անուններով[2]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Երևան քաղաքի հասցեների տեղեկատու, Երևան, 1983, էջ 373, Երևան քաղաքի փողոցների անվանումները
  2. «Երևանի Այգեստանի 8 փողոցներ նոր անուններ կունենան՝ Մանուկ Աբեղյան, Նիկոլ Աղբալյան, Սերգեյ Մերգելյան, Գևորգ Ջահուկյան». news.am. Վերցված է 2022 թ․ դեկտեմբերի 29-ին.