Գրիգոր Մուրադյան (պետական գործիչ)

Վիքիպեդիայում կան հոդվածներ Մուրադյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Գրիգոր Մուրադյան (այլ կիրառումներ)

Գրիգոր Հարությունի Մուրադյան (հունվարի 6, 1972(1972-01-06), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), ՀՀ պետական գործիչ։

Գրիգոր Մուրադյան
 
Կրթություն՝ ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետ և ՀՀ ԳԱԱ փիլիսոփայության, սոցիոլոգիայի և իրավունքի ինստիտուտ
Ծննդյան օր հունվարի 6, 1972(1972-01-06) (52 տարեկան)
Ծննդավայր Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ

Կրթություն խմբագրել

  • 1989-1994 թթ. սովորել և ավարտել է ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետը։
  • 1994-1998 թթ. սովորել և ավարտել է ՀՀ ԳԱԱ Փիլիսոփայության և իրավունքի ինստիտուտի ասպիրանտուրան։
  • 1999-2000 թթ. սովորել է Հայդելբերգի Ռուպրեխտ-Կառլի անվան համալսարանի իրավաբանական ֆակուլտետի մագիստրատուրայում, ստացել է իրավագիտության մագիստրոսի աստիճան։
  • 1999–2001 թթ. զբաղվել է գիտական հետազոտություններով և ստաժավորվել Գերմանիայի Հայդելբերգ քաղաքի Արտասահմանյան հանրային իրավունքի և միջազգային իրավունքի Մաքս Պլանկի անվան ինստիտուտում։

Աշխատանքային գործունեություն խմբագրել

  • 1994-1996 թթ. աշխատել է ՀՀ Գերագույն դատարանի օրենսդրության համակարգման և դատական պրակտիկայի ամփոփման բաժնի խորհրդատու, այնուհետև՝ ավագ խորհրդատու։
  • 1996 թ. - ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմի իրավաբանական բաժնի ավագ խորհրդատու։
  • 1996-2003 թթ. - ՀՀ Սահմանադրական դատարանի իրավախորհրդատվական ծառայության ղեկավարի տեղակալ։
  • 2001-2010 թթ. - Գերմանական տեխնիկական համագործակցության ընկերության (GTZ) «Իրավական համակարգի ամրապնդման համար խորհրդատվություն» ծրագրի իրավաբան։
  • 2010-2011 թթ. - Միջազգային համագործակցության գերմանական ընկերության (GIZ) «Հարավային Կովկասում իրավական և դատական բարեփոխումների համար խորհրդատվություն» տարածաշրջանային ծրագրի իրավախորհրդատու։
  • 2007-2011 թթ. - ՀՀ Սահմանադրական դատարանի խորհրդական։
  • 2011 թ. հունվարի 24-ին ՀՀ վարչապետի որոշմամբ նշանակվել է ՀՀ արդարադատության նախարարի առաջին տեղակալ[1]։
  • 2013 թ. սեպտեմբերի 4-ին ՀՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է Հայաստանի Հանրապետության Նախագահին առընթեր սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի անդամ[2]։
  • 2014 թ. հունիսի 26-ին ՀՀ վարչապետի որոշմամբ ազատվել է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի առաջին տեղակալի պաշտոնից՝ իր դիմումի համաձայն[3]։
  • 2014 թ. հունիսի 28-ից ՀՀ Նախագահի աշխատակազմի իրավաբանական վարչության պետն է։

Հրապարակումներ խմբագրել

  • «Հայաստանի Հանրապետության Սահմանադրության մեկնաբանություններ»,
  • «Ընտրական վեճերը Հայաստանի Հանրապետությունում /գիտագործնական ձեռնարկ/»,
  • «Հարցեր և պատասխաններ վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին»,
  • «117 հարց ու պատասխան ՀՀ Սահմանադրության մասին»։

Պարգևներ և կոչումներ խմբագրել

Տիրապետում է գերմաներեն, ռուսերեն լեզուներին։

Անկուսակցական է։

Նախորդող
Գևորգ Մալխասյան
ՀՀ Արդարադատության նախարարի առաջին տեղակալ
Արամ Օրբելյան

24 հունվարի 2011-26 հունիսի 2014
Հաջորդող
Արսեն Մկրտչյան

Ծանոթագրություններ խմբագրել