Գրիգոր Միսքճյան
Գրիգոր Միսքճյան (1865, Կ.Պոլիս - 1915, օգոստոսի 5), հայ բժիշկ։
Ծնվել է | 1865 |
---|---|
Ծննդավայր | Կ.Պոլիս |
Մահացել է | 1915, օգոստոսի 5 |
Մահվան վայր | Անկարա |
Ազգություն | հայ |
Դավանանք | կաթոլիկ |
Մասնագիտություն | բժիշկ |
Կենսագրություն
խմբագրելԾնվել է 1865 թվականին Կ.Պոլսում՝ հայ կաթոլիկ ընտանիքում։ Բժիշկ Ստեփան Միսքճյանի եղբայրն է։ Նախնական կրթությունն ստացել է Կ. Պոլսի Միջա գյուղում(Օրթաքեոյ)։ Դեղագործական կրթություն է ունեցել և դեղագործ աշխատել։ 1915 թվական ապրիլին բանտարկվել է Կ. Պոլսի բանտում, ապա աքսորվել Չանղըրը։ Անունը փորագրվել է Չանղըրըում հավաքված համրիչի 99 հատիկներից մեկի վրա։ 1915 թվականի օգոստոսի 5-ին Օրթագյուղից նորից աքսորվել է։ Կոնիայից 2 ժամ հեռավորության վրա գտնվող վայրում, Անկարայի մոտ սրախողխող է արվել եղբոր՝ Ստեփանի հետ։
Աղբյուրներ
խմբագրելՀարություն Մինասյան, Օսմանյան կայսրությունում և Թուրքիայի Հանրապետությունում բռնաճնշումների և ցեղասպանության ենթարկված հայ բժիշկներ, Երևան, «Լուսաբաց», 2014 — 520 էջ։
Գրականություն
խմբագրել- Հայ բժշկութեան տժուած զոհերը, ցուցակագրուած վաւերական փաստերով, Կ. Պոլիս, 1919։
- Պալաքեան Գրիգորիս ծ. վրդ., Հայ գողգոթան, Վիեննա, 1922 թվական։
- Թէոդ իկ, Յուշարձան նա հատակ մտաւորականութեան, Բ. տպագրութիւն, Երեւան, ապրիլ 24, 1985։
- Պալաքյան Գրիգորիս ծ. վրդ., հայ գողգոթան, Երևան, 1991։
- Ավագյան Կարինե, Եղեռ նահուշ մասունք կամ խոս տովանողք և վկայք խաչի, Երևան, 2002։
- Ավագեան Կարինէ, «Չանղըրըի 1915 թ. ապրիլի 11, Յիշատակ»… Թանգարա նային ցուցանմոյշը,