Գրիգոր Միքայելի Լոմիզե (1899, հունիսի 19, Թոթրիծղարո, Վրաստան - 1980, մայիսի 30, Մոսկվա), ճարտարագետ-շինարար։ Տեխնիկական գիտությունների դոկտոր (1949), պրոֆեսոր (1951)։ ՌԽՖՍՀ գիտության և տեխնիկայի վաստակավոր գործիչ (1979

Գրիգոր Լոմիզե
Ի ծնեԳրիգոր Միքայելի Լոմիզե
Ծնվել է1899 հունիսի 19
ԾննդավայրԹոթրիծղարո
Մահացել էմայիսի 30, 1980(1980-05-30) (տարիքը 80)
Վախճանի վայրՄոսկվա, ԽՍՀՄ
ԳործունեությունՃարտարագետ-շինարար

Կենսագրություն խմբագրել

1924 թվականին ավարտել է Վրաստանի պոլիտեխնիկական ինստիտուտը։ 1951-1959 թվականներին եղել է Մոսկվայի էներգետիկայի ինստիտուտի հիդրոէներգետիկ ֆակուլտետի հիմքերի, հիմնատակերի և կառուցվածքների ամբիոնի վարիչ, 1951-1980 թվականներին դասախոսել է Մոսկվայի ճարտարագիտաշինական ինստիտուտում։

Աշխատանքները վերաբերում են սեյսմակայուն շինությունների, ջրանցքների, ծծանցումային կայունության, հիդրոտեխնիկական կառույցների ցամաքուրդի հարցերին։ Մշակել է ճեղքավոր ժայռային ապարներում ծծանցման տեսության և հաշվարկի մեթոդներ։ Ղեկավարել է Անդիջանի ջրամբարի պատվարի, Արաքսի հիդրոհանգույցի, Սարատովի ջրէկի և այլ հիդրոտեխնիկական կառույցների հետազոտական աշխատանքները[1]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005.