Գրիգոր Ժ Ջալալբեկյանց
Գրիգոր Ժ Ջալալբեկյանց (հայտնի է նաև որպես Մակվեցի, ծ. թ. անհայտ – 1465, Էջմիածին), Ամենայն հայոց կաթողիկոս 1443 թվականից։ Հաջորդել է Կիրակոս Ա Վիրապեցուն։
Գրիգոր Ժ Ջալալբեկյանց | |
---|---|
Ծնվել է | անհայտ[1] |
Մահացել է | 1465[1] |
Մասնագիտություն | քահանա |
Զբաղեցրած պաշտոններ | Ամենայն Հայոց Կաթողիկոս |
1448-ին Գրիգոր Ժ Ջալալբեկյանցի աթոռակից է ընտրվել Արիստակեսը։ Ծագումով ազնվատոհմիկ՝ աշակերտել է Տաթևի դպրոցում, եղել Արտազի եպիսկոպոսը։ Կաթողիկոս Կիրակոս Ա Վիրապեցու ընտրությամբ Մայր աթոռում ազդեցություն են հաստատել Վասպուրականի հոգևորականները, ինչից դժգոհ՝ Հայաստանի արևելյան գավառների եպիսկոպոսները 1443-ին, դիմելով Երևանի Յաղուբ բեկին, կաթողիկոս են ձեռնադրել Գրիգոր Ժ Ջալալբեկյանցին։ Վերջինս, ուժով և արտաքին միջամտությամբ մտնում է Էջմիածին և պաշտոնաթող անում Կիրակոս Ա Վիրապեցուն։ Հայրապետության տարիներին շարունակել է Էջմիածնի նորոգությունը և բարեկարգումը, վերահաստատել Մայր աթոռի իրավունքները վանքապատկան գյուղերի վրա։
1460-ին Աղթամարի Զաքարիա կաթողիկոսն ու Սարգիս եպիսկոպոսը կարակոյունլուների իշխան Ջհանշահի օգնությամբ վտարում են Գրիգոր Ժ Ջալալբեկյանցին ու Արիստակեսին և տիրանում Էջմիածնի կաթողիկոսությանը։ Սակայն 1461-ին Գրիգոր Ժ Ջալալբեկյանցին հաջողվում է կրկին վերահաստատվել Կաթողիկոսական գահի վրա։
Գրիգոր Ժ Ջալալբեկյանցին հաջորդել է Արիստակես Բ Աթոռակալը։
Ծանոթագրություններ
խմբագրելԱյս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 3, էջ 215)։ |
Նախորդող՝ Կիրակոս Ա Վիրապեցի |
Կաթողիկոս 1443–1465 |
Հաջորդող՝ Արիստակես Բ Աթոռակալ |