Գրիգոր Գրիգորյան (գրող)
Գրիգոր Վլադիմիրի Գրիգորյան (հունվարի 28, 1980, Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), գրող, արձակագիր։
Գրիգոր Գրիգորյան | |
---|---|
![]() | |
Ծնվել է | հունվարի 28, 1980 (43 տարեկան) |
Ծննդավայր | Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Քաղաքացիություն | ![]() |
Կրթություն | Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտ և Երևանի պետական համալսարան |
Մասնագիտություն | գրող և արձակագիր |
Կենսագրություն Խմբագրել
Գրիգոր Գրիգորյանը ծնվել է 1980 թվականի հունվարի 28-ին Երևանում։ 1996-1998 թվականներին սովորել է Օլիմպիական հերթափոխի պետական ուսումնարանում։ 1998 թվականին ընդունվել և 2002 թվականին ավարտել է Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտը։ 2006-2010 թվականներին սովորել է ԵՊՀ տնտեսագիտական ֆակուլտետում։ Մինչև 2010 թվականը եղել է պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ։ 2010 թվականից մինչ օրս աշխատում է բանկային ոլորտում` որպես ֆինանսիստ-վերլուծաբան։
Գրականությամբ զբաղվում է 2018 թվականից։ Պատմվածքները հրապարակվել են «Գարուն» և «Կայարան» ամսագրերում, «Գրողուցավ»[1], «Երևանյան էսքիզ»[2] գրական կայքերում։
Գրիգոր Գրիգորյանը չորս գրքի հեղինակ է։
Հրատարակած գրքեր Խմբագրել
- «Կանաչ կազմով գիրքը», պատմվածքների ժողովածու (9 պատմվածք), «Մագաղաթ պլյուս» հրատարակչություն, 2018, 110 էջ
- «Դեղին կազմով գիրքը», պատմվածքների ժողովածու (9 պատմվածք), «Մագաղաթ պլյուս» հրատարակչություն, 2019, 110 էջ
- «Կարմիր կազմով գիրքը», պատմվածքների ժողովածու/վիպակ (9 պատմվածք), «Մագաղաթ պլյուս» հրատարակչություն, 2020, 110 էջ[3]
- «Սևուսպիտակ կազմով գիրքը», վեպ, «Մագաղաթ պլյուս» հրատարակչություն, 2021, 120 էջ
Ծանոթագրություններ Խմբագրել
- ↑ «Գրողուցավ»։ Գրողուցավ (en-US)։ Վերցված է 2020-11-17
- ↑ «ԵՐԵՎԱՆՅԱՆ ԷՍՔԻԶ — ԺԱՄԱԴՐՈՒԹՅՈՒՆ ԱՐՎԵՍՏԻ ՀԵՏ / ԳՐԱԿԱՆ & ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՀԱՐԹԱԿ» (hy-AM)։ Արխիվացված է օրիգինալից 2020-11-28-ին։ Վերցված է 2020-11-17
- ↑ views Գիրք·16/09/2020·1 min read·72 (2020-09-16)։ «Նոր գիրք․ «Կարմիր կազմով գիրքը»»։ Գրողուցավ (en-US)։ Վերցված է 2020-11-17
Արտաքին հղումներ Խմբագրել
- Գրիգոր Գրիգորյան/«Կրեկեր» ուտող զինվորը
- Գրիգոր Գրիգորյան․ «Սովորական մարդը»․ պատմվածք Archived 2020-03-22 at the Wayback Machine.
- Գրիգոր Գրիգորյանի էջը Ֆեյսբուքում