Գրիգոր Առաքելյան (դիվանագետ)

հայ դիվանագետ, արտակարգ և լիազոր դեսպան
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Գրիգոր Առաքելյան (այլ կիրառումներ)
Վիքիպեդիայում կան հոդվածներ Առաքելյան ազգանունով այլ մարդկանց մասին։

Գրիգոր Առաքելյան (մարտի 14, 1948(1948-03-14), Թավրիզ, Իրան), հայ դիվանագետ, արտակարգ և լիազոր դեսպան։ 2009-2015 թվականներին Իրանի Իսլամական Հանրապետությունում զբաղեցրել է Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնը[1]։ Ունի պատմական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան։

Գրիգոր Առաքելյան
Ծնվել էմարտի 14, 1948(1948-03-14) (76 տարեկան)
ԾննդավայրԹավրիզ, Իրան
Քաղաքացիություն Հայաստան
ԿրթությունՀայկազյան-Թամարյան ազգային դպրոց և Երևանի պետական համալսարան (1975)
Մասնագիտությունդիվանագետ
ԱշխատավայրՀՀ ԳԱԱ և ՀՀ ԱԳՆ

Կենսագրություն խմբագրել

Գրիգոր Առաքելյանը ծնվել է 1948 թվականի մարտի 14-ին Իրանի Թավրիզ քաղաքում։ Սովորել է Թավրիզի Հայկազյան-Թամարյան ազգային դպրոցում։ 1975 թվականին ավարտել է Երևանի պետական համալսարանի արևելագիտության ֆակուլտետի իրանագիտության բաժինը։ 1975 թվականին, որպես թարգմանիչ, գործուղվել է Աֆղանստան, որտեղ մնացել է մինչև 1979 թվականը։

1980-1991 թվականներին, որպես գիտաշխատող, աշխատել է ՀՀ Գիտության Ազգային Ակադեմիայում։ 1992 թվականին աշխատանքի է անցել ՀՀ Արտաքին գործերի նախարարությունում։ 1992-1996 թվականներին զբաղեցրել է ԱԳՆ Մերձավոր և Միջին Արևելքի վարչության Իրանի բաժնի վարիչի պաշտոնը։ 1996-1999 թվականներին աշխատել է Իրանում ՀՀ դեսպանատանը՝ որպես խորհրդական։

1999-2001 թվականներին զբաղեցրել է ՀՀ ԱԳՆ Մերձավոր և Միջին Արևելքի երկրների վարչության պետի պաշտոնը։ 2004 թվականին եղել է Արտաքին գործերի նախարարության աշխատակազմի ղեկավարի խորհրդականի պաշտոնը։

2007-2009 թվականներին եղել է Իրանի Իսլամական Հանրապետությունում ՀՀ դեսպանության արտակարգ դեսպանորդ և լիազոր նախարար՝ շարունակելով այդ ընթացքում զբաղեցնել նաև Արտաքին գործերի նախարարի խորհրդականի պաշտոնը։

2009-2015 թվականներին Իրանի Իսլամական Հանրապետությունում զբաղեցրել է Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնը։

2015 թվականից Արտաքին գործերի նախարարի խորհրդական է և զբաղեցնում է ԱԳՆ Սահմանակից երկրների վարչության պետի պաշտոնը[2]։

Ընտանիք խմբագրել

Ամուսնացած է, ունի երկու զավակ։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Դեսպան Գրիգոր Առաքելյանը իր հավատարմագրերն է հանձնել Իրանի նախագահին». «Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայան. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 18-ին.
  2. Kutaisyan, Tigran. «Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցիչներ». despan.am. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 18-ին.