Գրետա Մկրտչյան

հայ բանաստեղծ

Գրետա Սուրենի Մկրտչյան (մայիսի 5, 1938(1938-05-05), Կիրովական, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ բանաստեղծուհի, ԽՍՀՄ գրողների միության անդամ 1971 թվականից։ ԽՄԿԿ անդամ 1969 թվականից։

Գրետա Մկրտչյան
Ծնվել էմայիսի 5, 1938(1938-05-05) (85 տարեկան)
ԾննդավայրԿիրովական, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Մասնագիտությունբանաստեղծուհի և գրող
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Հայաստան
ԿրթությունԵՊՀ հայ բանասիրության ֆակուլտետ (1965)
ԱնդամակցությունԽՍՀՄ Գրողների միություն
ԿուսակցությունԽՄԿԿ
Գրետա Մկրտչյան Վիքիդարանում

Կենսագրություն խմբագրել

Գրետա Մկրտչյանը ծնվել է 1938 թվականի մայիսի 5-ին, ՀԽՍՀ Կիրովական քաղաքում։ Մայրը՝ Քեթրին Լոֆինգը գերմանուհի է, հայրը՝ Սուրեն Տեր-Մկրտչյանը հայ է։ 1965 թվականին ավարտել է (հեռակա) Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետը։ 1966 թվականից աշխատել է ՀԽՍՀ ներքին գործերի նախարարության Կիրովականի քաղաքային բաժնի ԱԳ տեսչությունում։ Եղել է միլիցիայի ավագ լեյտենանտ[1]։

Երկեր խմբագրել

  • Քեզ հետ (բանաստեղծություններ), Երևան, Հայպետհրատ, 1963, 38 էջ։
  • Սեր և հող (բանաստեղծություններ), Երևան, «Սովետական գրող», 1977,56 էջ։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Գրական տեղեկատու։ Երևան։ «Սովետական գրող»։ 1986։ էջ 318։