Գրեթչեն Մոլ
Գրեթչեն Մոլ (անգլ.՝ Gretchen Mol, նոյեմբերի 8, 1972[1][2], Deep River, Միդլսեքս շրջան, Կոնեկտիկուտ, ԱՄՆ), կինոյի և հեռուստատեսության ամերիկացի դերասանուհի։
![]() անգլ.՝ Gretchen Mol | |
---|---|
![]() Գրեթչեն Մոլը 2009 թվականի հունիսին | |
Ծնվել է | նոյեմբերի 8, 1972[1][2] (52 տարեկան) |
Ծննդավայր | Deep River |
Կրթություն | Ուիլյամ Էսպեր Ստուդիա[3], Valley Regional High School? և American Musical and Dramatic Academy? |
Քաղաքացիություն | ![]() |
Մասնագիտություն | դերասանուհի |
Ակտիվ շրջան | 1996 — մինչ այսօր |
Ամուսին(ներ) | Քիփ Ուիլյամս |
Պարգևներ և մրցանակներ | |
Մանկություն
խմբագրելԳրեթչեն Մոլը ծնվել է Կոնեկտիկուտ նահանգի Դիփ Ռիվեր քաղաքում։ Նա մեծացել է ազատ ստեղծագործական պայմաններում։ Մայրը տաղանդավոր նկարչուհի էր, իսկ հայրը դասավանդում էր դպրոցում։ Դպրոցական տարիներին ակտիվ մասնակցում էր տարբեր թատերական ներկայացումների և մյուզիքլների։ Դպրոցն ավարտելուց հետո ընդուվեց Ամերիկայի երաժշտական-դրամատիկական ակադեմիա։ Դերասանուհին նաև ավարտել է Ուիլյամս Էսպերի դերասանական ստուդիան։ Կրթություն ստանալուց հետո դերասանուհին ստիպված էր ցածր աշխատավարձով աշխատել «Angelika Film» կենտրոնում։ Հետո դերասանուհին նկարահանվեց մի քանի հաջող գովազդային հոլովակներում։ Գրեթչենը շատերին տպավորեց իր լավատեսությամբ։ Շնորհիվ իր համարձակ տեսակետների ստացավ շատ հետաքրքիր և բարձր վարձատրվող աշխատանքներ[5]։
Կարիերան կինոյում
խմբագրելԳրեթչեն Մոլն առաջին դերը խաղացել է 1996 թվականին «Աղջիկ № 6» և «Հուղարկավորություն» ֆիլմերում։ 1990-ական թվականներին նրան կարելի էր տեսնել «Հեռացնել Քարթերին», «Ներգրավում», «Ընդմիշտ իմը», «Քաղցր և տգեղ», «Օրորոցը կճոճվի», «Տասներեքերորդ հարկ», «Հայտնիություն», «Նոր վարդ» հյուրանոց» ֆիլմերում։
2002 թվականին դերասանուհին նկարահավել է« Հրաշալի Էմբերսոններ» հեռուստասերիալներում։ 2003 թվականին Գրեթչեն մոլը դարձավ Բրոդվեյի վառ դերասաններից մեկը։ Տարիների ընթացքում «Չիկագո» մյուզիքլում նա խաղացել է Ռոքսի Հարթի դերը։
«Չիկագո» մյուզիքլին հաջորդեց «Անխոհեմ Բեթի Փեյջը» ֆիմի նկարահանումը։ Դերասանուհու վերջին աշխատանքները եղան «Տասը», «Գնացք դեպի Յումա», «Կյանքը որպես աղետ» Ֆիլմերը։
Այսօր Գրեթչեն Մոլը հաճախ է երևում հեռուստատեսությամբ։ 2008 թվականի հոկտեմբերին ABC հեռուստաալիքով հեռարձակվեց իր սեփական շոուն։ Նա նաև խաղաց «Կյանքը Մարսի վրա» հեռուստասերիալում Էնի Նորիսի դերը։ Ֆիլմը հեռարձակվեց ԱՄՆ-ում 2008 թվականի հոկտեմբերի 9-ին և բաղկացած էր 17 դրվագից, որն ավարտվեց 2009 թվականի ապրիլի 1-ին։
Անձնական կյանք
խմբագրել2004 թվականի հունիսին Գրեթչենն ամուսնացավ ռեժիսոր Կիպ Ուիլյամսի (անգլ.՝ Kip Williams) հետ։ 2007 թվականին ծնվեց նրանց առաջնեկը՝ Պտոլիմի Ջոն Ուիլյամսը (անգլ.՝ Kip Williams): 2001 թվականի փետրվարի 17-ին ծնվեց նրանց դուստրը՝ Ուինթեր Մորգան Ուիլյամսը (անգլ.՝ Winter Morgan Williams)[6]։
Հումանիտար աշխատանք
խմբագրելԲացի դերասանական գործունեությունից Գրեթչեն Մոլը հանդիսանում է «PMD» հիմնադրամի անդամ։ Այս կազմակերպությունը զբաղվում է Պելիցեուս-Մերցբախե հիվանդություն ունեցող երեխաների հետազոտությամբ և բուժմամբ։
Ֆիլմագրություն
խմբագրելՏարի | Անվանում | Դեր | Примечания |
---|---|---|---|
1996 | Աղջիկ № 6 | Աղջիկ № 12 | |
Մահացած մարդու քայլը (TV mini-series) | Մեգի | ||
Հուղարկավորություն | Հելեն | ||
Հանգիստ Արևմուտքում (TV) | Էմիլի | ||
1997 | Դոննի Բրասկո | աղջիկ Սոնի | |
Ինքնասպանություն | Մերի Գրինուեյ | ||
Մետրոյի պատմություններ. Հեքիաթներ մետրոյից (TV) | Կինը «Սերը գնացքի վրա» հատված) | ||
Դելին | Մերի | ||
1998 | Չափազանց հոգնած մահանալու համար | Կապրի (uncredited) | |
Հայտնիություն | Վիկի | ||
Շրջանավարտներ | Ջո | ||
Ես Էլվիսն եմ, դու՝ Մերլինը | Բեատրիս Գրուման | ||
«Նոր վարդ» հյուրանոց | Հիրոսի կինը | ||
Ուրիշ սենյակի երաժշտությունը | Աննա Սուան | ||
Գունաթափում | Գվեն | ||
1999 | Տասներեքերորդ հարկ | Ջեյն Ֆալեր / Նատաշա Մոլինարո | |
Օրորոցը կընկնի | Մերիոն Դեվիս | ||
Քաղցր և տգեղ | Էլլի | ||
Հավերժ իմը | Էլլա Բրիս | ||
Պարզապես նայեք | Հեդի | ||
2000 | Պիկնիկ (TV) | Մաջ Օուենս | |
Ներգրավում | Լիզ | ||
Հեռացնել Քարթերին | Օդրի (uncredited) | ||
2002 | Հրաշալի Էմբերսոններ (TV) | Լյուսի Մորգան | |
Աղջիկների ակումբ (TV series) | Լին Քամդեն | ||
Թարմացում (TV short) | Ջանել | ||
2003 | Մի կերպպ ներդրեք | Մերի | |
Իրերի տեսքը | Ջենի | ||
2006 | Անխոհեմ Բեթի Փեյջ | Բեթի Փեյջ | |
Պուչինին սկսնակների համար | Գրեյս | ||
2007 | Տասը | Գլորիա | |
Լույսի հովիտ | Էլեանոր | ||
Կյանքը որպես աղետ | Լին | ||
Գնացք դեպի Յումա | Էլիս Էվանս | ||
2008 | Հիշողության պահապանի դուստրը (TV) | Նորա Հենրի | |
2008 | Կյանքը Մարսի վրա (TV) | Էնի Նորիս | |
2009 | Ամերիկյան զբաղմունք | Քաթերին Քոսվել | |
Սեփականություն | Էլաին Գրասո | ||
2010–14 | Ստորգետնյա կայսրություն | Ջիլլիան | |
2014 | Երեխա | Բետանի | |
2014 | Մոցարտը ջունգլիներում | Նինա | |
2016 | Մանչեսթրը ծովին | Էլիս Չենդլեր | |
2016 | Հնարավորություն | Ժակլին Բլեքսթոուն | |
2018 | Թռչել գիշերվա մեջ | բժիշկ Ագաթա Մետիսոն |