Գրեգորի Մերտենս (փետրվարի 21, 1991(1991-02-21) կամ փետրվարի 2, 1991(1991-02-02)[1], Բրյուսել, Բելգիա - ապրիլի 30, 2015(2015-04-30), Genk, Լիմբուրգ, Բելգիա), բելգիացի ֆուտբոլիստ, պաշտպան։

Գրեգորի Մերտենս
Անձնական տվյալներ
Քաղաքացիությունը Բելգիա Բելգիա
Ծննդյան ամսաթիվ 1991, փետրվարի 2
Ծննդավայր Անդերլեխտ, Բելգիա
Մահվան ամսաթիվ 2015, ապրիլի 30
Մահվան վայր Գենկ, Լիմբուրգ, Բելգիա
Հասակ 190 սմ
Քաշ 78 կգ
Դիրք պաշտպան
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
2011-2014

2014-2015

2011-2015

Բելգիա Սերկլ Բրյուգգե

Բելգիա Լոքերեն

Ընդամենը

73 (5)

28 (0)

101 (5)
Ազգային հավաքական
2006

2009-2010

2011

Բելգիա Բելգիա (մինչև 16 տ․)

Բելգիա Բելգիա (մինչև 19 տ․)

Բելգիա Բելգիա (մինչև 21 տ․)

1 (0)

5 (1)

7 (1)
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը:

Ակումբային կարիերա

խմբագրել

Բելգիական «Գենտ» ակումբի սանն է, սակայն հիմնական թիմի կազմում ոչ մի հանդիպում չի անցկացրել։

2011-2014 թթ․ խաղացել է «Սերկլ Բրյուգգե» ակումբի կազմում[2]։

2014 թ․ հունվարից խաղում էր «Լոքերեն» ակումբի կազմում։

2015 թ․ ապրիլի 27֊ին Բելգիայի առաջնության «Գենկ» ակումբի դեմ անցկացված խաղի ժամանակ Մերտենսը կորցնում է գիտակցությունը։ Ֆուտբոլիստի մոտ արձանագրվում է սրտի կանգ։ Մերտենսին տեղափոխում են հիվանդանոց, որտեղ նա գտնվում է արհեստական կոմայի մեջ[3]։

«Լոքերեն» ակումբի սպորտային տնօրեն Վիլլի Ռեյնդերսը հայտարարեց, որ Մերտենսը երբեք սրտի հետ խնդիրներ չի ունեցել[4]։

2015 թ․ ապրիլի 30-ին Գենկ քաղաքի հիվանդանոցում Մերտենսը գիտակցության չգալով մահանում է[5][6]։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. worldfootball.net(բազմ․)
  2. «Transferhistorie».
  3. «Игрок «Локерена» Мертенс находится в коме после остановки сердца на поле».
  4. «У Мертенса, находящегося в коме, не было проблем с сердцем».
  5. «Скончался введенный в кому после сердечного приступа футболист Мертенс».
  6. Gregory Mertens overleden(նիդեր.)

Արտաքին հղումներ

խմբագրել