Գրաֆիկական արվեստի միջազգային կենտրոն (Լյուբլյանա)
Գրաֆիկական արվեստի միջազգային կենտրոն Լյուբլյանայում[1] (սլովեն.՝ Mednarodni grafični likovni center, MGLC; անգլ.՝ International Centre of Graphic Arts, Ljubljana), գեղարվեստական թանգարան Սլովենիայի Լյուբլյանա քաղաքում։ Հիմնադրվել է 1986 թվականին, տեղակայված է Տիվոլի պալատում, այստեղ անցկացնում է Գրաֆիկական արվեստի բիենալեն, ինչպես նաև ժամանակակից արվեստի գործերի անհատական և թեմատիկ ցուցահանդեսներ։ 2017 թվականից ղեկավարում է նաև «Švicarija Art Centre» արվեստի կենտրոնը։
Գրաֆիկական արվեստի միջազգային կենտրոն | |
---|---|
Տեսակ | պատկերասրահ և թանգարան |
Երկիր | Սլովենիա |
Տեղագրություն | Լյուբլյանա |
Հիմնադրվել է | 1986 |
Կայք | mglc-lj.si |
Պատմություն և նկարագրություն
խմբագրելԳրաֆիկական արվեստի միջազգային կենտրոնը (MGLC) հիմնադրվել է Լյուբլյանայում 1986 թվականի դեկտեմբերի 25-ին։ Այն համարվում է ժամանակակից գեղարվեստական ստեղծագործությունների մասնագիտացված թանգարան՝ կապված տպագիր արտադրանքի հետ։ Հավաքածուի հիմքը ձևավորվել է 20-րդ դարի գրաֆիկական և տպագիր արվեստի քաղաքային բիենալեների անցկացման ընթացքում։ Քաղաքում հատուկ թանգարան ստեղծելու նախաձեռնությունը պատկանում է արվեստաբան Զորան Կրժիշնիկին, ով ստացել է քաղաքային իշխանությունների աջակցությունը։ Ինքը՝ Կրիժիշնիկը, դարձել է նոր կենտրոնի առաջին տնօրենը, 2000 թվականին նրան փոխարինել է Լիլիանա Ստեպանչիչը, ով պաշտոնավարել է մինչև 2010 թվականը, Բարբարա Սավենցը տնօրենն է եղել 2010-2011 թվականներին, մինչև Նևենկա Շիվավեցը ստանձնել է այդ պաշտոնը։
MGLC-ն իր վրա է վերցրել մի քանի «փոխկապակցված և փոխլրացնող գործունեության տեսակներ»՝ նա հոգ է տարել Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո արտադրված տպագրության և արվեստի գրքերի ընդարձակ հավաքածուի մասին (նրա պատերի ներսում գործել են գրաֆիկական արհեստանոցներ)։ Կենտրոնը ներկայացնում է հավաքածուն՝ որի գործերը հասանելի են եղել թանգարանի սրահներում դիտելու համար, բացի այդ, շենքում գործում է մասնագիտացված հանրային թեմատիկ գրադարան։ Հաստատության ամենահայտնի գործունեությունը գրաֆիկական արվեստի ոլորտում աշխարհի հնագույն միջոցառումներից մեկի՝ գրաֆիկական արվեստի բիենալեի կազմակերպումն է։
2017 թվականի ամռանը կենտրոնը սկսել է նաև իր ռեզիդենտային «Švicarija» ծրագիրը՝ քաղաքային իշխանությունների հետ համագործակցությամբ վերանորոգել է շինություններ Տիվոլի պարկում, որտեղ տեղակայված են մոտ քսան աշխատանքային ստուդիաներ, շինություններից մի քանիսը նախատեսված են օտարերկրյա նկարիչների համար, ովքեր ցանկանում են ապրել և աշխատել Լյուբլյանայում։ Բուն ռեզիդենտական ծրագիրը գործում է 2012 թվականից։ MGLC-ն ունի կապերի զարգացած ցանց ամբողջ աշխարհի համանման հաստատությունների հետ՝ տեղեկատվության փոխանակման, հրապարակումների, արվեստի գործերի փոխանակման և նախագծերի կամ ցուցահանդեսների կազմակերպման գործում համագործակցելու համար։ Կենտրոնի ավանդական գործընկերներն են համարվում այն կազմակերպությունները, որոնք զբաղվում են արվեստի գրաֆիկայի և արվեստի հրատարակությունների հավաքագրման, պահպանման, առաջխաղացման և հրպարակման գործունեությամբ։ Կենտրոնը փորձում է միջազգային համագործակցություն հաստատել տեսական ոլորտում՝ մասնակցելով «Impact and Southern Graphics» միջազգային գիտաժողովին։
Տես նաև
խմբագրելԾանոթագրություններ
խմբագրել- ↑ «Международный центр графического искусства в Любляне набирает журналистов на стажировку». mediananny.com. МедиаНяня. 2019 թ․ փետրվարի 4. Արխիվացված օրիգինալից 2019 թ․ սեպտեմբերի 26-ին. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 26-ին.
Գրականություն
խմբագրել- The big ones! : works from the collection of The International Centre of Graphic Arts = Velike! : dela iz zbirke Mednarodnega grafičnega likovnega centra / besedilo Paul Coldwell, Breda Škrjanec. — Ljubljana: Mednarodni grafični likovni center, 2012. — 123 с. — ISBN 9789616229425
- The 32nd Biennial of Graphic Arts Ljubljana : short guide = 32. grafični bienale Ljubljana : kratki vodič / urednica Karla Železnik. — Ljubljana: Mednarodni grafični likovni center, 2017. — 56 с. — ISBN 9789616229630
Արտաքին հղումներ
խմբագրել- «International Centre of Graphic Arts (MGLC): Public Institution». artfacts.net (անգլերեն). Artfacts. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 26-ին.
- «International Centre of Graphic Arts, Ljubljana». culture.si (անգլերեն). Ministry of Culture / Ljudmila Art and Science Laboratory. 2018 թ․ դեկտեմբերի 17. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 26-ին.