Գրավիմետրական հանույթ, տվյալ շրջանի գրավիտացիոն դաշտը բնորոշող մեծությունների չափումների համախումբ։ Երկրի ձևը և մեծ շրջանների երկրաբանական կառուցվածքը որոշվում են ընդհանուր Գրավիմետրական հանույթի միջոցով։ Երկրաբանական առանձին կառուցվածքները, հանքամարմինները հայտնաբերելու և ուսումնասիրելու, ինչպես նաև ուղղալարի շեղումները որոշելու համար կատարվում է մանրամասն հանույթ։ Ընդհանուր Գրավիմետրական հանույթները կատարում են գրավիմետրով և ճոճանակային սարքերով, իսկ մանրամասն՝ գրավիմետրերով և վարիոմոտրերով։ Գրավիմետրական հանույթի միջոցով որոշում են նաև գրավիմետրական կետերի դիրքը։ Կետերի տեղադրման բնույթով Գրավիմետրական հանույթները լինում է տարածքային (կետերը տեղադրվում են հավասարապես ամբողջ մակերեսի վրա) և պրոֆիլային (կետերը տեղադրվում են որոշ գծերի երկարությամբ)։ Գրավիմետրական հանույթի տվյալներով կազմվում են գրավիմետրական քարտեզներ, որոնք ներկայացնում են Երկրի գրավիտացիոն դաշտի անոմալ մասերը։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 3, էջ 204