Գրասենյակների տուն (ռուս.՝ Дом контор), պատմաճարտարապետական հուշարձան Ռուսաստանի Դաշնության Եկատերինբուրգ քաղաքում, որը կառուցվել է 1929 թվականին։ Մշակութային ժառանգության տարածաշրջանային նշանակության օբյեկտ է[1]։ Շենքի հասցեն է` Մալիշևի փողոց, տուն 42 (շենքն ունի նաև երկրորդ հասցե` Մարտի 8-ի փողոց, տուն 10)։ Ճարտարապետներ` Գ. Պ. Վալենկով, Վլադիմիր Իվանովիչ Սմիռնով։

Գրասենյակների տուն
Տեսակտեսարժան վայր և շենք
Երկիր Ռուսաստան
ՏեղագրությունԵկատերինբուրգ
Ճարտարապետական ոճconstructivist architecture?
Հիմնադրված է1929
ՃարտարապետGeorgy Pavlovich Valenkov?
Ժառանգության կարգավիճակՌուսաստանի մարզային նշանակության մշակութային ժառանգության օբյեկտ
Քարտեզ
Քարտեզ

Պատմություն խմբագրել

Գրասենյակների տունը կառուցվել է առևտրային ձեռնարկությունները և Գյուղատնտեսական կոոպերացիայի միության բանկը տեղավորելու համար։ Շենքն ունի 4 հարկ (առաջին հարկում պատուհանները ծառայել են որպես խանութների ցուցափեղկեր), տպավորիչ կլորացված անկյուն` Մարտի 8-ի և Մալիշևի փողոցների խաչմերուկում։ Հայրենական մեծ պատերազմի տարիներին շենքում տեղակայված էր թիվ 1708 էվակուացիոն հոսպիտալը։ Աշխատասենյակները վերածվել էին հիվանդասենյակների։ Գրասենյակների տունն այդ նպատակով շատ հարմար էր, քանի որ ունի լայն միջանցքներ, սենյակները շատ են և լուսավոր[2]։

Պատերազմից հետո շենքի կյանքը վերադարձել է սովորական հուն. հարկերը կրկին վերադարձվել են խանութներին ու գրասենյակներին[2]։

1974 թվականի հրդեհ խմբագրել

1974 թվականի մարտի 1-ին Գրասենյակների տանը տեղի է ունեցել ողբերգություն` ուժեղագույն հրդեհ[2], որի հետևանքով զոհվել է 8 մարդ[3]։ Հրդեհը սկսվել է շենքի վերին հարկում, վերանորոգման ընթացքում։ Այստեղ տեղակայված էին «Գիպրոտորգի» և «Գորզելենստրոյի» ստորաբաժանումները։ Ըստ ականատեսների` հրշեջները ժամանել են ուշացումով, բացի այդ, ջուրը խողովակներում փետրվարյան ցրտերի պատճառով սառած է եղել[2]։

Արդի վիճակ խմբագրել

Ներկայումս Գրասենյակների տունը գործում է որպես գրասենյակային կենտրոն։

Պատկերասրահ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «г. Екатеринбург, ул. Малышева, 42 / ул. 8 Марта, 10. Объект культурного наследия регионального (областного) значения «Дом контор» | Управление государственной охраны объектов культурного наследия Свердловской области». okn.midural.ru. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 18-ին.
  2. 2,0 2,1 2,2 2,3 Белоцерковская, Яна (2014 թ․ մայիսի 15). «Красная линия: Дом контор». Областная газета (ռուսերեն). Վերցված է 2017 թ․ օգոստոսի 18-ին.
  3. Олег Логинов (01.03.14). «Криминальный хронограф Свердловской области: 1 марта». Ведомости Урал. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ մայիսի 31-ին. Վերցված է 2018 թ․ մայիսի 31-ին.