Գրանոսիենիտ (քվարցային սիենիտ), ներժայթուք ապար՝ կազմված կալիում-նատրիումական դաշտային սպաթ, օլիգոկլազ, քվարց, բիոտիտ, ամֆիբոլ և ուղեկցող՝ ցիրկոն, սֆեն, ֆլյուորիտ, թորիտ միներալներից։ Կառուցվածքը բյուրեղային է, գույնը՝ բաց վարդագույն։ Հանդիպում է խոշորահատիկ ու մանրահատիկ տարբերակներով։ Տարածված է Հայաստանի Լոռու և Սյունիքի մարզերում։ Օգտագործվում է շինարարության մեջ։


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։