Գրանբուլ (անգլ.՝ Granbull), երկրորդ սերնդի փերի տեսակի պոկեմոն, որը պոկեմոնների ազգային ցանկում (հավաքագրված է պոկեդեքսում) հաշվառված է #210 կարգաթվի ներքո[1]։ Համարվում է «Պոկեմոն» ապրանքանիշի մանգայի և անիմեի կերպար։ Գրանբուլն անգլիական բուլդոգ է, որը բնութագրվում է ահռելի չափի սրածայր ժանիքներով և հսկայական հասակով։ Հանդիպում է քաղաքային բնակավայրերում, իսկ վայրի պոկեմոնի կարգավիճակով՝ անտառային միջավայրերերում և այլ տարածություններում։

Գրանբուլ
Granbull*
Պոկեմոնների ազգային ցանկում

Գրանբուլի արտաքին տեսքը
Կերպարապես ընտանի շուն
Կարգաթիվ #210
Պոկեդեքսում Պոկեմոնների ազգային ցանկում
Կենդանու տեսակ անգլիական բուլդոգ
Տեսակ
Այս պոկեմոնը փերի է
Այս պոկեմոնը փերի է
Զանգված 48,7 կգ
Հասակ 140 սմ
Արտաքին բնութագրիչ խոշոր չափսեր
Գլխավոր առանձնահատկություն ահռելի ժանիքներ
Հիմնական բնակավայր քաղաքային բնակավայրեր
Նախասիրություն քաղաքային զբոսանք
ներտեսակային մարտեր
Տեխնիկա
Զարգացման մակարդակ վերին մակարդակ
Սկզբնական մակարդակ Սնուբբուլ
Զարգացած մակարդակ այլևս չի զարգանում
Գերզարգացած մակարդակ բացակայում է
Զարգացման ձև զարգանում է մակարդակ 23-ում
Հատկությունների փոփոխություն տեսակային հատկությունները չեն փոխվում
Տեխնիկական հնարքներ Վախեցե՛ք (Intimidate!)
Արագ ոտք (Quick Feet)
Գլխավոր տեխնիկա Գրոհ (120)
Թուլություն
Պոկեմարզիչ Մադամ Մաչմանի
* Անվանումը պոկեմոնների պաշտոնական ցանկում
** Պոկեմոններն ըստ դասակարգման կարգաթվերի
Պոկեմոններ տեղեկաքարտ

Գրանբուլը պոկեմոնի զարգացման բարձրագույն աստիճանն է, որը զարգանում է Սնուբբուլից։ Էվոլյուցիայի ընթացքում հատկությունները մեծապես չեն փոխվում՝ սակայն ավելանում են փերի պոկեմոնի հատկությունները։

Ծագումնաբանություն խմբագրել

Գրանբուլի անվանումը կապված է վերջինիս կենդանական տեսակի հետ։ Կերպարային առումով պոկեմոնը վերցված է կելտական դիցաբանությունից՝ որպես փերի շան մարմնավորում։

Նկարագրություն խմբագրել

Գրանբուլը մանուշակագույն երկոտանի պոկեմոն է՝ բրիտանական բուլդոգ։ Վերջինիս բնորոշ է ակնհայտ ցածր բերանային գոտին ու ստորին ծնոտի սերտաճած և չափազանց սրածայր երկու ժանիքները։ Վերին ծնոտի ատամները մի քանի տասնմայկ անգամ փոքր են ստորինից՝ հասարակ շան ժանիքի նմանությամբ։ Ըստ համապատասխան վերլուծությունների՝ Գրանբուլի ծնոտն այնքան ծանր է, որ պոկեմոնը բավականին դժվարությամբ է հորիզոնական դիրքով պահում իր գլուխը։ Ունի երկու կծկված ականջներ, ինչպես նաև սև գույնի փոքրիկ քիթ։ Վզային գոտում առկա է սև մանյակ, որի վրա նշմարվում են սպիտակ գծանշումներ։ Նմանատիպ նշաններ առկա են նաև թաթի վերին հատվածում։ Թաթի վրա կան անզեն աչքով աննկատելի համարվող փոքրիկ ճանկեր։ Պոչը ևս փոքր է՝ անգլիական բուլդոգի պես։

Չնայած իր կատաղի տեսքին՝ Գրանբուլը բավականին զվարճալի և մարդամոտ պոկեմոն է։ Բացի այդ, նա նաև բավականին երկչոտ է և վախենում է իրեն շրջապատող բազմաթիվ անշարժ առարկաներից։ Այնուամենայնիվ, Գրանբուլը պատրաստ է ցանկացած ժամանակ հարձակվել և պաշտպանել իր մարզիչին։ Գրանբուլին շատ հաճախ կարելի է անիմեում հանդիպել քաղաքային բնակավայրերում՝ զբոսայգիներում և պուրակներում։

Հմտություններ խմբագրել

Պիջոտտոն ունի երկու հիմնական տեխնիկական հնարքներ՝ աբիլիթիներ։ Դրանք հիմնականում կապված են շուն-պոկեմոնի դինամիկ գրոհների և ֆիզիկական ուժի հետ։

  • «Վախեցե՛ք»՝ այս աբիլիթիի ընթացքում Գրանբուլը տարօրինակ հնարքների և սարսափազդու ազդանշանների միջոցով խուճապի է մատնում հակառակորդին։ Աբիլիթին հիմնականում կիրառվում է մրցակցի գրոհի ժամանակ՝ սեփական դադարի դիրքում։ Այն նվազդեցնում է պոկեմոնի գրոհի արդյունավետության աստիճանը և մասնակիորեն բացառում հարվածի ճշգրտությունը՝ շեղելով վերջինիս անմիջական ուղղությունը։ Գրովլին այն եզակի փերի պոկեմոններից է, որը տիրապետում է այս հնարքին[2]։
  • «Արագ ոտք»՝ այս աբիլիթիի էությունն այն է, որ Գրանբուլն օգտագործելով իր արագաշարժ ոտքերը կարողանում է կարճ ժամանակամիջոցում արագորեն տեղափոխել ահռելի մարմինը։ Այն հնարավորություն է ընձեռում հաճախակի խուսափել միջանկյալ գրոհներից և նույնիսկ բացառել վերջնական հարվածների անմիջական ռիսկերը[3]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Granbull (Pokémon) - Bulbapedia, the community-driven Pokémon encyclopedia». bulbapedia.bulbagarden.net (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 3-ին.
  2. «Intimidate (Ability) - Bulbapedia, the community-driven Pokémon encyclopedia». bulbapedia.bulbagarden.net (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 3-ին.
  3. «Run Away (Ability) - Bulbapedia, the community-driven Pokémon encyclopedia». bulbapedia.bulbagarden.net (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 3-ին.