Գրական սերունդ
«Գրական սերունդ», խորհրդային շրջանի հայկական գրական-գեղարվեստական, քննադատական ամսագիր։ Հայաստանի գրողների միության և ՀԼԿԵՄ «Գրական սերունդ» ամսագրի շապիկը։ Հանդիսացել է ԿԿ-ի օրգան։ Հրատարակվել է 1934-1936 թվականներին, Երևանում։
Անդրադարձել է գրական վարպետության, մարքսլենինյան ագիտացիայի հարցերով։ Տպագրել և գրախոսել է երիտասարդ գրողների գործերը, պատմել նշանավոր հեղինակների ստեղծագործական ուղու մասին։ Ամսագրում հրատարակվել են ուսուցողական արժեք ունեցող նյութեր, նմուշներ ռուս և եվրոպական դասականների երկերից։ Անդրադարձել է նաև գրական երիտասարդության դաստիարակության հարցերին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 3, էջ 197)։ ![]() |