Գունթար Անտոմս (լատիշ․՝ Guntars Antoms, հուլիսի 24, 1960(1960-07-24), Ռիգա, Լատվիական ԽՍՀ, ԽՍՀՄ), լատվիացի իրավաբան և շախմատիստ, միջազգային վարպետ (2001), Լատվիայի 2001 թվականի շախմատի առաջնության չեմպիոն։

Գունթար Անտոմս
Պետություն(ներ) Լատվիա
Ծննդյան ամսաթիվհուլիսի 24, 1960(1960-07-24) (63 տարեկան)
ԾննդավայրՌիգա, Լատվիական ԽՍՀ, ԽՍՀՄ
Կոչումմիջազգային վարպետ[1]
Ներկայիս վարկանիշ2315
ՖԻԴԵ համար11601469
365chessGuntars_Antoms
Chesstempo համար9144
ICCF համար9144
Մասնակցել էՇախմատային օլիմպիադա 2004[2]

Կենսագրություն խմբագրել

Գունթար Անտոմսի առաջին հաջողությունը շախմատում եղել է 14 տարեկանում, երբ Լատվիայի դպրոցականների առաջնությունում նա գրավել է 4-րդ տեղը։ Երեք տարի անց Էդվինա Չենգիսի հետ կիսել է առաջին տեղը Լատվիայի երիտասարդական առաջնությունում։ Գունթար Անտոմսը բազմիցս մասնակցել է Լատվիայի շախմատի առաջնության եզրափակիչներին, 2001 թվականին նա դարձել է չեմպիոն չեմպիոն՝ իրենից հետ թողնելով գրոսմայստերներ Վիեստուրաս Մեյերսին, Արթուրաս Նեյկշանային, Յանիս Կլովանասին, Զիգուրդ Լանկասին և Իլմարս Ստարոստիցին[3]։ Նույն թվականին նա նվաճել է նաև ՖԻԴԵ-ի միջազգային վարպետի կոչումը։ Ներկայացրել է Լատվիայի հավաքականը շախմատի 2004 թվականի օլիմպիադայում, խաղացել է երկրորդ պահեստային խաղատախտակի վրա[4], իսկ 2001 թվականի Եվրոպայի շախմատի թիմային առաջնությունում՝ չորրորդ խաղատախտակի վրա։

Գունթար Անտոմսը եղել է Լատվիայի շախմատի ֆեդերացիայի փոխնախագահ ու խորհրդի անդամ[5]։

Իրավաբանական գործունեություն խմբագրել

Գունթար Անտոմսը 1978 թվականին ավարտել է Ռիգայի թիվ 2 միջնակարգ դպրոցը, 1983 թվականին՝ Լատվիայի համալսարանի իրավաբանական ֆակուլտետը։

1984 թվականից եղել է Ռիգայի Լենինգրադի շրջանային դատախազության քննիչ, 1985 թվականից՝ քննչական բաժնի դատախազ, իսկ 1988 թվականի փետրվարից մինչև 1988 թվականի հոկտեմբերը՝ առանձնապաես կարևոր գործերով քննիչ։ Դրանից հետո աշխատել է տարբեր իրավական պաշտոններում։ 1993 թվականի ապրիլի 12-ից փաստաբան է իր գրասենյակում։ Գունթար Անտոմսը Բալթյան միջազգային արբիտրաժային դատարանի նախագահության անդամ է, Լատվիայի քրեական իրավաբանների ասոցիացիայի անդամ[6]

Ծանոթագրություններ խմբագրել

  1. FIDE Ratings and Statistics
  2. OlimpBase
  3. 13th European Team Chess Championship: Leon 2001
  4. 36th Chess Olympiad: Calvia 2004
  5. «Kontakti » LATVIJAS ŠAHA FEDERĀCIJA». Արխիվացված օրիգինալից 2012 թ․ փետրվարի 21-ին. Վերցված է 2011 թ․ դեկտեմբերի 9-ին.
  6. Guntars Antoms

Արտաքին հղումներ խմբագրել