Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Գութան (այլ կիրառումներ)

«Գութան» (ամսագիր), գյուղատնտեսական գիտական ամսագիր։ Լույս է տեսել 1901-1905 թվականներին, Փարիզում։ Տնօրեն-խմբագիր՝ Գ․ Մեծաաուրյան։ Ձգտել է տարածել հողի մշակման առավել օգտավետ եղանակները, հայ ընթերցողին հասցնել գյուղատնտեսական գիտության նվաճումները։ Առաջարկել է գյուղատնտեսական դասընթացներ ստեղծել գյուղական և նախակրթական վարժարաններում, հայ ժողովրդի ապագան կապել գյուղատնտեսության զարգացման հետ։ Տպագրել է հողվածներ անասնապահության, անասնաբուծության, ցորննի և այլ կուլտուրաների մշակման, շերամապահության, նորագույն գյուղմեքենաների մասին։

Գութան
Տեսակգիտական հանդես
Լեզուհայերեն
Հիմնադրվել էհունվար 1901
Երկիր Ֆրանսիա
Հրատարակման վայրՓարիզ
ԳրասենյակՓարիզ
Լուծարվել է1905

«Գութան»-ին առընթեր կազմակերպված գործակալությունը օգնել է ձեռք բերել գյուղմեքենաներ ու գյուղգործիքներ, սերմեր, ինչպես նաև մասնագիտական գրականություն, ստանձնել է ֆրանսիացի մասնագետների միջոցով գործարանների ու ագարակնևրի հատակագծեր կազմելու գործը։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 3, էջ 244